Կապույտը լքել է ինքն իրեն

***

Կապույտը լքել է ինքն իրեն - ինչ անեմ, երկինք,
ճերմակը լքել է ինքն իրեն - ինչ անեմ, շուշան,
Եվ սերը սուրբ սերն ուրացավ - սիրտ, մի լացիր,
Հավատը հավատ չէ այլեւս - Աստված, ի՞նչ անեմ։
                                               17.11.96թ.