Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր, Սիրտդ լցվի թող հեքիաթով — դու խմի՜ր Իրիկնային երկինքը բիլ թող անվերջ Հոգիդ լցնի կապույտ կաթով — դու խմի՜ր: Թող լո՜ւռ լինի. անրջավոր ու տրտում — Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր: