Վերադարձ Կատար

Մատթեոս Զարիֆյան

Բլուրին վրա


Կատար


Ի՜նչ գեղեցիկ կատար է այս.
Ցավ չունիմ, վիշտ չունիմ, հրճվանք չունիմ.
Անցեր եմ, հեռացեր եմ այդ բոլորեն.
Վեր եմ ելեր...

Անդուլ, անվերջ, ձյունի մեջեն կը քալեմ.
Ամայի, մութ բարձունքներու հովին մեջեն,
Ճակատըս վեր.
Ու կարծես թե, իմ այս հիվանդ մատներուս տակ,
Ամեն րոպե մանիշակներ կը փայփայեմ...

Ի՜նչ գեղեցիկ կատար է այս.
Այնպե՜ս սուզված կապույտին մեջ...
Ինձ կը թվի, իրիկուն մը,
Ես այս լեռնեն`
Կարող կ'ըլլամ հոգիիս ա´ստղը համբուրել...