Կատեգորիա:Ռոբերտ Բյորնս

Ռոբերտ Բըրնս (Ռոբերտ Բյոռնս)

Մի հոգևոր անձի դիմանկարի առաջ

Այս հայացքը կեղծ չէ բնավ, Ո՛չ, չե՛ն ստում այս աչքերը, Ճշմարիտ են ասում նրանք՝ Սրիկա է իրենց տերը։


Տապանագիր Վիլիամ Գրեհեմին՝ Էսքվայրին

Եվ դամբարանի մուտքի մոտ հասած, Մայր բնությունը կռացավ, ասաց. – Մահ, որքա՞ն է պետք, օ՜, քանի՞ տարի, Որ նորից ծնեմ նման տխմարի...


Տապանագիր գյուղական կնամոլին

Սգացե՜ք, լացե՜ք, օ՜, բարի այրեր, Օ՜, ամուսիններ, սգացեք անքուն, Այս հանգուցյալը՝ հարևանը ձեր, Լսել եմ, շատ է օգնել ձեզ կյանքում։

Եվ գերեզմանն այս զուր է վրդովում Խենթ մանուկների երամը վայրի, Նա, որ ննջում է հիմա թաց հողում, Գուցե հենց նրանց հայրիկն էր բարի։

Թարգմանությունը՝ Վահագն Դավթյանի։

«Ռոբերտ Բյորնս» կատեգորիայի էջերը

Ստորև բերված է այս կատեգորիայի 2 էջ՝ 2-ից։