Թե լինեի անապատում․․․
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 281
տ. ― էջ 469, ծ. ― էջ 606

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

ԹԵ ԼԻՆԵԻ ԱՆԱՊԱՏՈԻՄ...


Թե լինեի անապատում մեռած հավետ,
                                                   Մեռած հավետ,
Բախտ կըլիներ ինձ անպատում, միայն թե քեզ հետ,
                                           Միայն թե քեզ հետ...
5 Իսկ թե ըլնեի միահեծան տերն աշխարհքի,
                                               Տերն աշխարհքի,
Դու կըլնեիր ամենաթանկ զարդն իմ թագի,
                                               Զարդն իմ թագի։