Կարեկցություն


Պզտիկ աղջիկ մ’ինծի կ’ըսե
Թե զիս խենթի պես կը սիրե.
Պզտիկ աղջիկ մը զիս սիրե՜...

Գիշերն անհուն իմ աչքերուն
Երևի դեռ նա չէ տեսեր․
Պզտիկ աղջիկ մ’ինծի տա սե՜ր․․․

Երկի դեռ նա չէ նայեր
Հոգվույս խավար անդունդն ի վար.
Պզտիկ աղջիկ մ’ինձ սիրահա՜ր...

Եթե լսեր թե ո՛չ մեկ սեր
Այդ անդունդին մեջ կը շնչեր՝
Հեգ պզտիկը չէ՞ր հառաչեր․․․

Ուստի եղբոր մը պես ըսի
Թե լուսնին տակ մարդ կը մսի.
«Գնա՛, գնա՛, ննջե՛», ըսի.

Հետո գացի հեռուն լացի...