ԿԱՐԻՆԻ ԿՈՏՈՐԱԾ
Նվեր օր. Մարիամ Աքիմյանին
Հայերի կուրծքը պատռեց սըվին,
Նորից խոխոջաց արյուն հորդառատ,
Լիճ քըստըմնելի դարձավ խեղճ Կարին
Հայ արտասուքի, արյան անարատ։
5
Փըշրեցան դըռներն սուրբ տաճարներին,
Պըղծեցավ դըպրոց՝ մանկանց ապաստան,
Կոխեցին խորանք ոտք անհավատին՝
Վա՜յ քեզ, հազար վա՜յ, խըղճուկ Հաաստան:
Բայց մի՛ վըհատիք. այդ անմեղ արյուն,
10
Որ դիպավ ստրկի ձեր շըղթաներին,
Անշուշտ կը դարձնե նոցա կավ փըխրուն,
Այս անճառելի օրենք է վերին։
Այդ արյան շիթը կըդիպչի աչաց,
Ժահրոտ ճըպուռը վայր կը թոթափե
15
Կույր ու կարճատես լուսավոր ազգաց,
Հա՛յ, ազատության ժամը քու մոտ է։
Եղբա՛րք, ի՞նչ են պետք մեր տաճարներում
Այսուհետ հիշել Կյուրեղ ու Մարկոս,
— Հայի ականջին խորթ, օտար անուն՝
20
Պետրոս, Եպիփան, Եփրեմ, Կիրակոս,
Հիշե՛նք ու տոնենք անվանք քաջերին,
Որ երեկ-այսօր ընկան Կարինում,
Պաշտպան կանգնելով ազգային խընդրին,
Որ մեզ միշտ անբավ վիշտ էր պատճառում։
|
|
25
Կեցցե՜ն Կարինի անկյալ Քաջերը,
Նոր-Հայաստանի նոր նահատակներ,
Թո՛ղ անմահ պահեն հայի սրրտերը
Նոցա պանծալի ազնիվ անուններ։
Ե՛կ, ուխտատեղի դարձնենք այն վայրը,
30
Ուր որ թափվեցավ նոցա սուրբ արյուն,
Եվ պարկեշտասուն հայուհի մայրը
Համբուրել հողը բերե յուր որդուն։
Իսկ մենք, որ տեսանք այս մեծ ոճիրքը,
Մի՞թե ցըվախճան պիտի լուռ մընանք.
35
Արծարծվելու չէ՞ մեր ազնիվ կիրքը,
Մի՞թե վրեժ առնուլ պիտի չունենանք...
Ո՞ւր ես, հայի խելք, ո՞ւր ես, հայի զոր,
Դեզ-դեզ կիտված ո՞ւր ես, հայի արծաթ.
Երեկ դու մեծ-մեծ խոսեցար. այսօր
40
Այս մեծ խընդրի՞ մեջ ես թերահավատ...
|
|
|
|