[ 225 ]

ԿԱՐԻՆԻ ՍՈԽԱԿ



   Մի՛ երգիլ, իմ սոխակ,
Պատուհանիս դու տակ.
Արտորա՛ դեպ Կարին՝
Սփոփել խեղճ Հայերին։

   5 Նոցա տունն է քանդած
Զավակունք կոտորած.
Արտորա՛ դեպ Կարին՝
Սփոփել խեղճ Հայերին։

Սարինն է հոգեվարք,
10 Հետն էլ խեղճ Հայ-աշխարհք.
Արտորա՛ դեպ Սարին՝
Սփոփել խեղճ Հայերին։

   Կարինը կը հառաչե,
«Օգնեցեք» կը կանչե.
15 Արտորա՛ դեպ Կարին՝
Սփոփել խեղճ Հայերին։

   «Տաս հազար այնալու,
Կըրնա ինձ փրկելու».
Արտորա՛ դեպ Կարին՝
20 Սփոփել խեղճ Հայերին։

   «Մի օր շատ կը ցավիք,
Որ օգնել չուզացիք».

[ 226 ]

Արտորա՛ դեպ Կարին՝
Սփոփել խեղճ Հայերին։

   25 Դեպ Կարի՜ն, Հայ եղբայր,
Մինչ կորած չէ իսպառ.
Արտորա՛նք դեպ Կարին՝
Ազատել Հայերին։