Կարմիր են գալիքի լույսերը ու մուգ են
Կարմիր են գալիքի լույսերը ու մուգ են
Կարմիր են գալիքի լույսերը ու մուգ են. —
Կարմիր են, կրակե, — բայց, ախ, անամո՛ք են:
Եվ ո՞վ կկանչի նրանց, որ կյանքում այս
Մենակ են, տխուր են, տխուր ու անօ՛գ են...
Նվում է սրտիս մեջ ծանոթ մի մորմոք հին.
— Լույսերը հեռո՛ւ են, անփո՛ւյթ են, անհո՜գ են...
1919