Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ: Բռնկվում է նա ու մարում — մի ոսկի օղակ: Ո՞վ չի գտել — ժպտալո՛վ, ժպտալո՛վ — Անդուլ վազքի ճանապարհում — մի ոսկի օղակ... Բայց ես ինչո՞ւ, քու՜յր իմ, ինչու տրտմեցի այնքան, Երբ բռնկվեց քո աչքերում մի ոսկի օղակ...