Կես գիշերի երգ


Ահա լուսնկա
Գիշերով եկա
Քեզի՜, իմ աղվոր...

Ծառերն հեռավոր
Գիտե՞ս կ’ուլային
Մահերգ մ’երկնային...

Բայց դեռ կը հոսեր
Մարգըրտի պես սեր՝
Մութ ջուրերն ի վար...

Ու ես՝ հողմավար՝
Համբույրիդ եկա
Ճամբեն լուսնկա...

Թևերըդ վըզիս՝
Աստղերո՜ւն տար զիս,
Իմ աղվոր, աղվո՛ր․․․

Ծառերն հեռավոր
Գիտե՞ս կուլային
Մահերգ մ’երկնային․․․