Կը ձյունե


Հոգիս կեսգիշե՛ր մ’է ձմեռնային,
Ուրկե տակավին երկինք կընային
Հիվանդ ու անտեր
Քանի մը լապտեր...

Բայց ալ կը ձյունե՜ ճամրուն վրա Հույսին
Ուր հոգի տվող սերեր կը մրսին:
Սև ճամբորդ մ’հեռվեն
Կուգա համրորեն...