***

Օրս` ոսկուց թանկ,
Դեռ վաղորդայնին
Ձեռքիցս ընկավ
Կյանքի հատակին
Ու լուռ փշրվեց
Կթղայի նման:
Ու մինչ ուշ գիշեր
Ես փշրանքներ եմ,
Ավա՜ղ, հավաքում:
Ա՜խ, օրս գալիք
Գեթ բարի լիներ,
Հրճվանքս մանուկ
Նորից այցի գար...
Բայց հազար ափսո՜ս.
Կյանքս է փշրվում
Այսպես օր-օրի:
Ա՜խ, այսքան փշրանք
Ո՞ւմ է հարկավոր:
Ինչո՞ւ հավաքեմ...