***

Օրերես են մթնում,
Տարիքս է անցնում,
Հասունանում եմ,
Բայց… մահվան համար:

Մա՛հ իմ, ես քեզ
Չեմ փնտրում:

Համբերությունդ
Կյանք է ինձ համար,
Քիչ էլ դիմացաիր,
Թափառի հեռվում
Ու դեռ սպասիր…

Մա՛հ իմ, ես քեզ
Չեմ փնտրում:

Եվ չեմ հավատում
Անկեղծությանը
Այն հոգնած մարդկանց,
Որ կանչում են քեզ`
Հոգիս ա՛ռ, պրծնեմ:

Մա՛հ իմ ես քեզ
Չեմ փնտրում: