Անմեղ ծաղկի պես փորձում է ժպտալ Եվ խոնարհ, համեստ պահվում է կողքիդ, Բայց թե ուզում ես հանկարծ մոտենալ, Կպչում է... փողքիդ։ Խայթում է անգամ մարգը ջրողին, Եվ պրծնել չկա... Ոնց է համառում, Դեմ է ջրին, ջրվորին, հողին, Պատճառը... Չունի ծաղկի համարում։