Քարի շնչառությունը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Կրկնություն)

Վարդան Հակոբյան

Արևը գրություն է թողել վարդի թերթերում
ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ


Ես ու դու կրկնեցինք մեր ծնողների
ծաղիկ գիշերները,
եւ ծնվեցին նրանք, որ
պիտի ծնվեին։

Թեպետ, ասում են՝
ամեն ինչ կրկնվում է աշխարհում, բացի սիրուց։