Աբազով Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբաթխև

Աբակ


ԱԲԱԹԽԵՎ, Խաշուտ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հարավ–արևմուտք։ 537 բնակիչ (1968թ.), հայեր։ Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց։ Աբաթխևը հիմնադրել են Էրզրումից գաղթած հայերը 1830թ.–ին։