ՀՍՀ/Աբակ
< ՀՍՀ
← Աբաթխև | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աբական (գետ) → |
ԱԲԱԿ, Աբակա (հուն․ άβάχιον–տախտակ), 1․ հաշվիչ տախտակ Հին Հունաստանում և Հռոմում, ապա Արևմտյան Եվրոպայում՝ մինչև 18-րդ դ․։ Իր նշանակությունը կորցրեց համրիչի երևան գալուց հետո։ 2․ Ճարտարապետական դասական օրդերներում՝ սյունագլխի կամ խոյակի վերնասալը։ Դորիական, հոնիական և տոսկանական օրդերներում աբակ քառակուսի է, իսկ կորնթական և բարդ օրդերներում կողմերը փոքր–ինչ ներս են ընկած, անկյունները՝ կտրված։ Հայկական ճարտարապետության մեջ աբակ անվանում են թակաղակը։ 3․ Թվային նշումներով գծագիր՝ նոմոգրամ (տես Նոմոգրաֆիա)։