ՀՍՀ/Աբականի լեռնաշղթա
< ՀՍՀ
← Աբական (քաղաք) | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աբակելիա → |
ԱԲԱԿԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Աբական և Տոմ գետերի ջրբաժան լեռնաշղթան։ Ձգվում է Արևմտյան Սիբիրի հարավ–արևելքում՝ Տոմի ակունքներից մինչև Տելեցկոյե լիճը։ Երկարությունը մոտ 300 կմ է, միջին բարձրությունը 1400–1700 մ, առավելագույնը՝ 1984 մ։ Կազմված է մետամորֆային ապարներից, որոնք հատված են գրանիտների, դիորիտների և այլ ինտրուզիաներով։ Լանջերին՝ մինչև 1700 մ բարձրության վրա փշատերև անտառներ են, ավելի բարձր մասերում՝ լեռնային տունդրա և քարացրոններով ծածկված գոլեցներ։