Աբականի լեռնաշղթա Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբակելիա

Աբաղա (իշխան)


ԱԲԱԿԵԼԻԱ Թամար Գրիգորիի (1905–1953), վրացի քանդակագործ և նկարիչ։ ՎՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1942)։ ՍՄԿԿ անդամ 1941–ից։ Ծնվել է օգոստոսի 19 (սեպտ․ 1)–ին, Խոնիում (այժմ՝ Ծուլուկիձե)։ Ա–ի հատկանշական գործերից են՝ Մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի վրացական ֆիլիալի շենքի բարձրաքանդակները (1936–37, Թբիլիսի), «Վրեժ կլուծենք» խմբաքանդակը (1944), Լեսյա Ուկրաինկայի հուշարձանը (1952, Սուրամ), Ռուսթավելու «Վագրենավոր»–ի (1936–37) և Փշավելայի երկերի (1947) պատկերազարդումները։ Մի շարք կինոնկարների («Արսեն», «Գեորգի Սահակաձե» ևն) և թատերական ներկայացումների ձևավորումների հեղինակ է։ Պատկերազարդել է «Սասունցի Դավիթ»–ի վրացերեն հրատարակությունը (1939), ձևավորել «Խատիջե» ներկայացումը Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնում։ 1955–ին Երևանում կազմակերպվել է Ա–ի ստեղծագործությունների ետմահու ցուցահանդես։ Մահացել է մայիսի 14–ին, Թբիլիսիում։