ՀՍՀ/Աբական (գետ)
< ՀՍՀ
← Աբակ | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աբական (քաղաք) → |
ԱԲԱԿԱՆ, գետ ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասում, Ենիսեյի ձախ վտակը։ Երկարությունը 514 կմ է, ավազանը՝ 32․000 կմ2։ Վերին հոսանքում լեռնային է։ Ստորին հոսանքում՝ Մինուսինսկի գոգավորությունում օգտագործվում է ոռոգման համար։ Լաստարկելի է։ Աբակի ափին է Աբական քաղաքը։