ՀՍՀ/Ադվեկցիա
< ՀՍՀ
← Ադսորբում | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Ադվենտիստներ → |
ԱԴՎԵԿՑԻԱ (< լատ. advectio — տեղ հասցնելը) օդերեվութաբանության մեջ, օդի և նրա հատկությունների հորիզոնական փոխանցում, ի տարբերություն կոնվեկցիայի, որն է օդի ուղղաձիգ փոխանցումը։ Օդային զանգվածների Ա֊ից բացի կա նաև նրա հետ կապված ջերմության, ջրային գոլորշու, շարժման պահի, դեպի օդ գնացող հեղուկ և կոշտ նյութերի Ա.։ Սառը և տաք, չոր և խոնավ օդային զանգվածների Ա. կարևոր ղեր է խաղում օդերևութաբանական պրոցեսներում և ազդում եղանակի վրա։ Ա֊ի հետևանքով առաջացած մթնոլորտային երևույթները կոչվում են ադվեկտիվ. օրինակ, ադվեկտիվ ամպեր, ցրտահարություն ևն։