Ալիքային փաթեթ Հայկական Սովետական Հանրագիտարան

Ալիքային ֆունկցիա

Ալիքաչափ


[ 176 ] ԱԼԻՔԱՅԻՆ ՖՈՒՆԿՑԻԱ քվանտային մեխանիկայում, միկրոաշխարհում համակարգերի վիճակը նկարագրող ֆունկցիա։ Սովորաբար նշանակվում է տառով։ Պարզագույն համակարգը միկրոմասնիկն է, որի վիճակը դասական մեխանիկայում տրվում է կոորդիատներով և իմպուլսներով։ Միկրոաշխարհում մասնիկն օժտված է կորպուսկուլ–ալիքային հատկություններով, հետևաբար չի կարող միաժամանակ ունենալ ճշգրիտ կոորդինատներ և իմպուլսներ։ Այդպիսով հետագծի գաղափարը կորցնում է իր իմաստը (տես Անորոշությունների առնչություններ

Այս յուրահատուկ իրադրությունը կատարյալ ձևով իր մեջ ամփոփում է ֆունկցիան ( ժամանակն է), որը տալիս է միկրոաշխարհի երևույթների նկարագրությունը։ ֆիզիկական մեծություն չէ. կոմպլեքս ֆունկցիա է, իսկ ՝ ծավալի տարրում մասնիկի գտնվելու հավանականությունն է։ Գոյություն ունեն որոշակի դիֆերենցիալ հավասարումներ (օրինակ՝ Շրեդինգերի հավասարումը), որոնցով –ն է որոշվում։ Տես նաև Քվանտային մեխանիկա։

Գրկ. Տես Ալիքային փաթեթ հոդվածի գրականությունը։ Գ. Սահակյան