Հայագիտության ազգային ֆոնդ

Հայագիտության ազգային ֆոնդ
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 356
ծ. ― էջ 626

նյութերն ու ձեռագիրները և հայոց վանքերի ու հին հիշատակարանների արձանագրությունները։

5) Հայոց լեզվի, կրոնի, հին ու նոր բանավոր և գրավոր գրականության, երաժշտության, նկարչության, ճարտարապետության և այլ արվեստների վերաբերյալ նյութերն և ուսումնասիրությունները։

6) Լայն ծավալ տալ պեղումներին և հրատարակել նրանց արդյունքներն ու հետազոտությունները։

7) Հավաքել հայոց և օտար մամուլի մեջ եղած հայոց պատմ<ության> համար կարևոր նյութերն ու տեղեկությունները։

8) Բոլոր նյութերը հավաքել Էջմիածին և այնտեղ ամեն հարմարություն տալ այս գործով պարապող ձեռնհաս մարդկանց։

9) Սրա համար կազմել մի ընկերություն կամ կապել այս գործը եղած ազգ<ային> հիմնարկություններից մեկի հետ։

Եվ 10) Որովհետև այս ամենը երկար տարիների կատարելիք գործեր են՝ առանձին ուշք դարձնել ըստ կարելույն շուտով տալու վերջին դարերի պատմությունը՝ հայերը Ռուսաստանում, հայերը Տաճկաստանում, հայկական գաղթականությունը և հայկական խնդիրը։

Նպատակի այս ձևակերպությունը, հարկավ, վերջնական խմբագրությունը չի և ենթակա է շատ նկատողությունների ու լրացումների, այլև միանգամից պարզ չի որոշված միտքն իրագործելու գործնական միջոցն ու ճանապարհը։ Այս մասին լուրջ դիտողություններ եղան ժողովում, որին մասնակցում էին նշանավոր գիտնականներ և գաղութի ականավոր անդամները։ Ապա թե ընտրվեց մի հանձնաժողով, որի մեջ մտնում էին պ.պ. ակադեմիկ Մառ, պրոֆ. Գարագաշ, պրոֆ. Վարդանյան, պրիվատ դոցենտ Ադոնց, պետ. խորհրդի անդամ Պ. Օ. Ղուկասյան, պետ. դումայի անդամ Հովհ. Սաղաթելյան, իսկ. պետ. խորհրդական Գր. Տիգրանյան, նկարիչ Վ. Սուրենյան և Պատկանյան։

Հանձնաժողովը հարաբերության մեջ է մտնելու ուրիշ հայաբնակ քաղաքների հոբելյանական հանձնաժողովների