Անսահմանը լռությամբ հաստատող քարերը
մեկ-մեկու ականջի
շշնջում են բառեր,
որ աշխարհում ոչ ոք չի ասել ոչ-ոքի,
որ աշխարհում դեռ ոչ ոք ոչ-ոքից չի լսել։
Բառի հետ գործ ունեցիր՝ բառերից դուրս,
բառը ինչ որ տեղ ճշգրիտ ստրկացում է։ Եվ
գուցե մի մեծ, անսահման մեծ, բայց եւ,
այնուամենայնիվ, վանդակ է տիեզերքը։