ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ


Ճանապարհն էր մարդուն տանում,
թե՞ մարդը ճանապարհին,
չիմացանք, որովհետեւ
ոչ մարդն էր բացված ճանապարհով գնում,
ոչ ճանապարհն էր գնում բացված... մարդով։