Հայաստան հանրագիտարան/Կլիման
ԿԼԻՄԱՆ
ՀՀ կլիմայաստեղծ գործոնները բազմազան են. որոշիչ նշանակություն ունեն աշխարհագր. դիրքը, լեռն․ համակարգերը (ՍԵծ և Փոքր Կովկասներ, Հայկական լեռնաշխարհ), արաբ, անապատների, Սև և Կասպից ծովերի, ինչպես նաև Իրան, ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։ ՀՀ տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հս. լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմ. հակադրություններով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։
Ճառագայթային ռեժիմը։ Տարածքին բնորոշ է արևային կլիման։ Երևանում Արեգակի բարձրությունը հորիզոնի նկատմամբ կեսօրին 28° (դեկտ.)-71° (հունիս) է, ցերեկվա տևողությունը՝ համապատասխանաբար՝ 5 ժ 3 ր-9 ժ 17 ր։ Արեգակի տարեկան ճառագայթման հաշվեկշիռը դրական է և տատանվում է 40-70 կկալ/սմ² սահմաններում, սակայն լեռն, ռելիեֆի պատճառով, սկսած մոտ 3200 մ բարձրից, այն դառնում է բացասական։ ճառագայթային էներգիան մեծ է (առավելագույնը՝ 1,70 կալ/սմր, Արագած բլկ)։ ՀՀ տարածքում արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1930 (Իջևան) 2780 ժ (Մարտունի) է։ Առավել տևական է Արարատյան դաշտում և Սևանի ավազանում։ Տարվա ընթացքում արևափայլքի նվազագույն տևողությունը դիտվում է դեկտ-ին՝ օրական 2 (Արտաշատ)-5,5 ժ (Մարտունի), իսկ առավելագույնը՝ հուլիսին՝ օրական 6,4 (Վանաձոր)-11,9 ժ (Արենի)։ Առանց արևափայլքի օրերի տարեկան միջին թիվը 19 (Սևանի թ-կղզի)-64 (Իջևան) է։
Քամիները։ ՀՀ տարածքին բնորոշ է քամու փոփոխ, ռեժիմը։ Տարվա ընթացքում գերիշխում են հիմնականում արմ. օդային հոսանքները։ Սակայն լեռն, ռելիեֆի պայմաններում, հատկապես ցածրադիր վայրերում, օդային հոսանքները շեղվում են իրենց նախնական ուղղությունից։ Օդային հոսանքների արմ. ուղղությունը շուրջ տարին պահպանվում է միայն 2500-3000 մ-ից բարձր լեռներում։
ՀՀ տարածքին բնորոշ են բրիզը, ֆյոնը և լ-հովտային քամիները։
Բրիզն առաջանում է հիմնականում անտիցիկլոնային պարզ եղանակներին՝ Սևանա և Արփի լճերի, Ապարանի և մյուս խոշոր ջրամբարների ափերին։ Սևանա լճի ավազանում (հատկապես՝ Մասրիկի դաշտում) դիտվում է ապրիլ-հոկտ-ին։ Լճից փչող բրիզի արագությունը մինչև 1,8 մ/վ է, ցամաքից փչողինը՝ մինչև 2,4 մ/վ (լեռն, քամու ազդեցությամբ)։
Ֆյոնը բնորոշ է Աղստևի հովտին, Սևանա լճի ավազանին (հատկապես՝ Գավառի շրջակայքում) և Զանգեզուրին։ Այն առավել ցայտուն է արտահայտված Սևանա լիճ-Աղստևի հովիտ հատվածում, որի ազդեցությամբ Դիլիջանում և Իջևանում ձմռաևն օդի հարաբեր, խոնավությունն ավելի ցածր է, քան ամռանը։ Եղել են դեպքեր, երբ մի քանի ժամվա ընթացքում ֆյոնի հետևանքով օդի ջերմաստիճանը բարձրացել է 15-20 °C-ով։ Եթե դա տեղի է ունենում վաղ գարնանը, լեռներում սկսվում է բուռն ձնհալ, որի հետևանքով սկսվում են գետերի աղետաբեր հորդացումներ։
Լեռնահովտային քամիները ՀՀ-ում դիտվում են գրեթե ամենուր, հատկապես ամռանը՝ պարզկա եղանակին։ Լավ արտահայտված են Արարատյան գոգավորությունում, դիտվում են ամբողջ տարվա ընթացքում, ուժեղանում հունիս-սեպտ-ին. արագությունը՝ 3-20 մ/վ, իսկ հովտային քամին սկսվում է առավոտյան. կեսօրին արագությունը հասնում է առավելագույն արժեքին։ Երեկոյան (մոտավորապես ժամը 18-19-ին) սկսվում է լեռն, քամին, որը ժամը 22-23-ին հասնում է առավելագույն արագության։ Երևանում սկսվում են մայրամուտից առաջ՝ ժամը 16-17-ին. ամռանը դրանց շնորհիվ գիշերները համեմատաբար զով են, և մեծանում է օդի ջերմաստիճանի օրական տատանման լայնույթը։
Մթնոլորտի մրրկային (տուրբուլենտ) շարժման հետևանքով ՀՀ-ում քամու արագությունն ու ուղղությունը փոփոխական են։ Բաց տեղանքում դրանց տարեկան միջին արագությունը, ըստ բարձրության, ավելանում է. հս-արլ. շրջաններում, Արարատյան գոգավորությունում և Զանգեզուրում այն 2 մ/վ է, բարձրլեռն. շրջաններում ու Սևանի ավազանում՝ 2-5 մ/վ։
Հանրապետության ցածրադիր շրջաններում, Շիրակի դաշտում և Արարատյան գոգավորությունում քամու առավելագույն արագություն դիտվում է ամռանը, Սևանի ավազանում, բարձրլեռն. և հս-արլ. շրջաններում ու լ-անցքներում՝ ձմռանը։ Օրվա ընթացքում առավելագույն արագությունը դիտվում է կեսօրին, նվազագույնը՝ առավոտյան, իսկ լ-հովտային շրջանառության վայրերում՝ երեկոյան և գիշերը (Երևան, Եղվարդ և այլն)։ Ուժեղ քամիներով օրերի թիվը Մեղրիում 1 է, Գյումրիում՝ 84, Սիսիանի լ-անցքում՝ 134, և այլն։ Հիմնականում լինում են ձմռանը՝ մթնոլորտային ցուրտ ճակատների ու ցիկլոնների անցման ժամանակ, և ամռանը՝ լ-հովտային շրջանառության ակտիվ զարգացման պայմաններում։
Օդի խոնավությունը և մթնոլորտային տեղումները։ Օդի խոնավությունը բնութագրվում է բացարձակ և հարաբեր, խոնավություններով, ջրի գոլորշիների առաձգականությամբ, խոնավության պակասուրդով, հագեցման առաձգականությամբ, տեսակարար խոնավությամբ, ցողի կետով։ Բացարձակ խոնավության բարձր արժեքները դիտվում են ամռանը, ՀՀ հյուսիս-արևելքում՝ հուլիսին՝ հասնելով 16-17 մբ-ի, իսկ նվազագույնը՝ հունվ-ին, բարձր-լեռն. գոտում՝ մոտ 2 մբ-ի։ Հարաբեր, խոնավությունը տարվա տաք կեսին նվազում է՝ օգոստ-սեպտ-ին հասնելով նվազագույնի (32-45 %)։ Առավելագույնը դիտվում է ձմռանը բարձրլեռն. գոտում (80-90 %)։ Խոնավության պակասուրդի նվազագույնը լինում է ձմռանը՝ 1,5 մբ, առավելագույնը՝ ամռանը՝ 22,6 մբ։ Ջրի գոլորշիների առաձգականության նվազագույն արժեքները ՀՀ-ում դիտվում են հունվ.-փետր-ին, առավելագույնը՝ հուլիս-օգոստ-ին։ Հյուսիս-արևելքում և Լոռի-Փամբակում ջրի գոլորշիների առաձգականությունը հունվ-ին 3,5-4,5 մբ է, հուլիսին՝ 16-17 մբ, Շիրակում, Սևանա լճի ավազանում, Զանգեգուրում՝ համապատասխանաբար՝ 2,5-3 և 11,5-13 մբ, Արարատյան դաշտում՝ 3,5-4 և 13,5-15,5 մբ, Արագած բլկ-ում՝ 1,9 և 7,4 մբ։
Լեռն, ռելիեֆով և դրա ձևերի դիրքադրությամբ է պայմանավորված տեղի օդային ջերմափոխանակությունը (կոնվեկցիա), որի հետևանքով հողմահայաց լ-լանջերին մթն. տեղումները շատ են, փակ գոգավորություններում ու սարահարթերում՝ ավելի քիչ։
Տարեկան մթն. տեղումների միջին նվազագույն քանակը (200-250 մմ) լինում է Արարատյան գոգավորության և Մեղրիի շրջանի՝ մինչև 1000 մ բարձր-ներում, մյուս շրջաններում՝ նույն բարձրներում՝ 500-600 մմ, Արարատյան գոգավորության նախալեռներում և Շիրակում՝ մինչև 1500 մ բարձր-ներում՝ 400-450 մմ, մյուս շրջաններում՝ 600-650 մմ. Սևանա լճի ափերին և Շիրակում՝ 1500-2000 մ բարձր-ներում՝ 400-500 մմ, մյուս շրջաններում՝ 500-700 մմ, առավելագույնը բարձրլեռն. գոտում՝ 990-1065 մմ։
ՀՀ-ում տարվա ընթացքում նկատվում են մթնոլորտային տեղումների 2 բարձր արժեքներ, հիմնականը՝ գարնան ամիսներին, հատկապես՝ ապրիլի վերջին կամ մայիսին, իսկ 2-րդը (ավելի թույլ)՝ հոկտ-ին։ Մթն. տեղումների 1-ին ամենացածր արժեքը նկատվում է օգոստ-ին կամ սեպտ-ի սկզբին, իսկ 2-րդը, որն արտահայտված է ոչ այնքան ցայտուն՝ ձմռան ամիսներին։
Մթն. տեղումների առավելագույն քանակը ՀՀ-ում պայմանավորված է մթնոլորտային ճակատների անցման հաճախության մեծացումով և կոնվեկտիվ հոսանքների ուժեղացումով, նվազագույնը՝ հվ-ից եկող տաք օդային զանգվածների մեծացմամբ։
Ըստ բարձրության՝ ավելանում է մթնոլորտային տեղումներով օրերի թիվը. Արարատյան դաշտում՝ 80, Թալինում՝ 113, Գառնահովտում՝ 130, Ապարանում և Սևանում՝ 136, Արագած բլկ-ում՝ 179 օր։
Ձնածածկույթի հաստությունը ցածրադիր վայրերում 10-20 սմ է, բարձրադիրում՝ ավելի քան 2 մ, ձնածածկույթով օրերի թիվը՝ համապատասխանաբար՝ 70 և 270 օր։ Ամռանը տեղ-տեղ պահպանվում են ձյան մշտ. բծեր, Արագածի վրա՝ նաև փոքր սառցադաշտեր։
ՀՀ տարածքում բավականաչափ զգալի են մառախուղը, ձնաբուքը, ամպրոպը, կարկուտը ևն։
Մթնոլորտային ճնշումը։ մթնոլորտային ճնշման տարեկան միջին մեծությունները ՀՀ տարածքում տատանվում են 1015,7-1018,6 մբ սահմաններում, հունվ-ին՝ 1028,2-1029,9 մբ, հուլիսին՝ 1009,6-1004,4 մբ։ Ձմռանը, սիբիրյան անտիցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված, գերիշխում է բարձր, իսկ ամռանը՝ ցածր մթնոլորտային ճնշումը։ Արագածի գագաթնամերձ շրջանում մթն. ճնշումն առավելագույնը դիտվում է ամռանը, իսկ նվազագույնը՝ ձմռանը։ Մթն. ճնշման տարեկան միջին արժեքը ՀՀ ցածրադիր շրջաններում (627 մ, Մեղրի) 940,5 մբ է, բարձրլեռն, շրջաններում (3229 մ, Արագած բլկ)՝ 686,6 մբ, նվազագույնը՝ հունվ-ին՝ համապատասխանաբար՝ 936,2 և 680,3 մբ, առավելագույնը՝ հուլիսին՝ համապատասխանաբար՝ 942,3 և 691,3 մբ։
Երևանում (907 մ) մթնոլորտային ճնշման առավելագույն արժեքը՝ 934,1 մբ (700,63 մմ սնդ. ս.), դիտվում է ցուրտ ամիսներին, նվազագույնը՝ 877,7 մբ (658,32 մմ սնդ. ս.)՝ հուլիսին։
Օրվա ընթացքում դիտվում են մթն. ճնշման 2 առավելագույն (9-10 և 21-22 ժամերին) և 2 նվազագույն (3-4 և 13-16 ժամերին) արժեքներ։
Օդի ջերմաստիճանը, ըստ բարձրության, յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս նվագում է 0,55 °0-ով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -2,7- ից (Արագած բլկ) մինչև 13,8 °C (Մեղրի)։ Ամենացուրտը հունվ-ն է (0,9-ից մինչև -12,8 °C), ամենատաքը՝ հուլիս-օգոստ-ը (9,2-25,8 °C)։ Օդի նվազագույն ջերմաստիճանը -42 °C (հաշվարկայինը՝ -46 °C) է (Պաղակն գ., Ամասիայի մերձակայք), առավելագույնը՝ 43 °C (Արարատ ք.), ջերմաստիճանի փոփոխության լայնույթը՝ 85 °C։ Ռելիեֆի գոգավոր մասերում բացարձակ նվազագույնն ավելի ցածր է, քան բարձր-ներում. Արագած բլկ-ում այն եղել է -39 °C, Գյումրիում, Ապարանում, Պաղակնում՝ -41-ից -46 °C։ Անսառնամանիք շրջանի տևողությունը, ըստ բարձրության, նվազում է. ցածր գոտում՝ 253, բարձրադիրում՝ մինչև 60 օր։ Օդի ջերմաստիճանը պարբերաբար փոփոխվում է ինչպես օրվա, այնպես էլ տարվա ընթացքում։ Ձմռանն օդի ջերմաստիճանի օրական նվազագույն արժեքը դիտվում է ժամը 7-8-ին, առավելագույնը՝ 13-14-ին, ամռանը՝ համապատասխանաբար՝ 4-5- ին և 14-15-ին։ Լինում են նաև ոչ պարբերաբար փոփոխություններ, օր.՝ ուշ գարնանը և վաղ աշնանը հս. շրջաններից ցուրտ օդային զանգվածների Ներխուժման հետևանքով տեղի է ունենում ջերմաստիճանի անկում (ցրտահարություն), և հակառակը՝ ձմռանը ցածր լայնություններից համեմատաբար տաք օդային զանգվածների ներթափանցման հետևանքով դիտվում են օդի ջերմաստիճանի անժամանակ զգալի բարձրացումներ, որոնք կարող են վնաս պատճառել գյուղատնտեսությանը։
ՀՀ-ում առանձնացնում են ըստ բարձրության փոխվող կլիմ. 8 գոտի։
1. Չոր մերձարևադարձային կլիմա ձևավորվում է ՀՀ հյուսիս-արլ. և հարավ-արլ. շրջաններում՝ մինչև 700-900 մ բարձրներում։ Ձմեռը կարճատև է, մեղմ՝ անկայուն ձնածածկույթով (տարեկան տեղումների միջին քանակը՝ 350 մմ)։ Հունվ-ին օդի միջին ջերմաստիճանը 1-ից -1 °C է, նվազագույնը՝ -25 °C։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 24-26 °C է, առավելագույնը՝ 41 °C։ Անսառնամանիք շրջանը 230-250 օր է։
2. Չոր, խիստ ցամաքային կլիմա ձևավորվում է Արարատյան գոգավորության մինչև 1000 մ բարձրներում։ Ձմեռը ցուրտ է, ամառը՝ տևական, շոգ և չոր։ Հունվ-ին օդի միջին ջերմաստիճանը -4 °C է, նվազագույնը՝ -33 °C։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 26 °C է, առավելագույնը՝ 42 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը մինչև 300 մմ է։ Անսառնամանիք շրջանը 230 օր է։
3. Չափավոր շոգ կլիմա ձևավորվում է ՀՀ հյուսիս-արլ. և հարավ-արլ. շրջաններում՝ 900-1300 մ բարձր-ներում։ Ձմեռը մեղմ է, ամառը՝ չափավոր շոգ և չոր։ Հունվ-ին օդի միջին ջերմաստիճանը -3-ից -5 °C է, նվազագույնը՝ -30 °C։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 18-22 °C է, առավելագույնը՝ 35 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 500-600 մմ է։ Անսառնամանիք շրջանը 220 օր է։
4. Չափավոր ցամաքային կլիմա ձևավորվում է Արարատյան գոգավորության և Վայքի մինչև 1500-1700 մ բարձրներում։ Միակ գոտին է, որտեղ կլիմ. եղանակները համընկնում են օրացուցային եղանակների հետ։ Ձմեռը չափավոր ցուրտ է, տևական՝ հաստատուն ձնածածկույթով, ամառը՝ չափավոր շոգ։ Հունվ-ին օդի միջին ջերմաստիճանը 8 °C է, նվազագույնը՝ -33 °C, հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 20-23 °C է, առավելագույնը՝ 38 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 500-600 մմ է։ Անսառնամանիք շրջանը մինչև 200 օր է։
5. Չոր, ցամաքային կլիմա ձևավորվում է Արարատյան գոգավորության և Վայքի մինչև 1400-1500 մ բարձր-ներում։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ամառը՝ շոգ ու չորային, աշունը՝ մեղմ ու արևոտ։ Հունվ-ին միջին ջերմաստիճանը -4 °Շ-ից -5 °C է, նվազագույնը՝ -34 °C։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 23 °C է, առավելագույն՝ 41 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 350-500 մմ է։ Անսառնամանիք շրջանը 200-220 օր է։ 6. Բարեխառն լեռների կլիման ձևավորվում է մինչև 2400 մ բարձրության լանջերին ու սարավանդներում։ Ձմեռը տևական է, ցուրտ՝ հաստատուն ձնածածկույթով, ամառը՝ տաք, համեմատաբար խոնավ։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -2 °C- ից -8 °C է, նվազագույնը՝ -35 °C։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 16-23 °C է, առավելագույնը՝ 36 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 600-700 մմ է։ Անսառնամանիք շրջանը 110-170 օր է։
7. Ցուրտ լեռների կլիման ձևավորվում է մինչև 3500 մ բարձրություններում։ Ձմռանը գոյանում է հաստ ձնածածկույթ, ամառը կարճատև է, զով։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -10-ից -13 °C է, նվազագույնը՝ -46 °C։ Հունիսին օդի միջին ջերմաստիճանը 6-12 °C է, առավելագույնը՝ 28 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 700-1000 մմ է։ Անսառնամանիք շրջանը մինչև 70 օր է։
8. Ձնամերձ լեռների, (խիստ ցուրտ) կլիման ձևավորվում է 3500 մ-ից բարձր լեռնագագաթներին։ Մակերևույթի ցածրադիր տեղանքներում ամբողջ տարին պահպանվում են ձնաբծեր։ Ձմռան տևողությունը 6 ամիս է, ձնածածկույթի հաստությունը՝ մինչև 2 մ։ Գարունը և աշունը կարճատև են, ցուրտ։ Ամառ չի լինում։ Հունվաին օդի միջին ջերմաստիճանը -12 °C է, նվազագույնը՝ -46 °C։ Հունիսին օդի միջին ջերմաստիճանը 6 °C-ից ցածր է, առավելագույնը՝ մինչև 20 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 900-1100 մմ է։ Անսառնամանիք շրջանը մինչև 40 օր է։