Հայաստան հանրագիտարան/Ջրերը

ՋՐԵՐԸ

Հայկական լ-աշխարհը ջրի պաշարներով շատ հարուստ չէ, սակայն ինքնատիպ ջրագր. հանգույց է, որտեղից սկիզբ են առնում Առաջավոր Ասիայի 4 խոշոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը, որոնք, ըստ Աստվածաշնչի, համարվում են դրախտի գետերը։

Գետերը պատկանում են Արաքսի (ՀՀ տարածքի 76,4 %-ը) և Կուրի (23,6 %-ը) ավազաններին։ Հանրապետությունում կան 9480 գետ և գետակ, որոնցից 9100-ը՝ մինչև 10 կմ, 318-ը՝ 10-25 կմ, 57-ը՝ 26-100 կմ, 5-ը (Արաքս, Ախուրյան, Դեբեդ, Հրազդան, Որոտան)՝ մինչև 200 կմ երկարություն։ Գետային ցանցի միջին խտ. 0,31 կմ/կմ2 է։ Ջրագր. ցանցն առավել խիտ է ծալքաբեկորային լեռների շրջանում, նոսր՝ հրաբխային բարձրավանդակում։ Գետերի սնումը խառն է՝ ստորգետնյա, հալոցքային և անձրևային։ Սնման ամեանակարևոր բաղադրիչը ստորգետնյա ջրերն են (30-50 %)։ Գետերի ջրերի տարեկան միջին ծախսը մոտ 220 LP/վ է։ Մեծամորից բացի՝ մյուս գետերի ռեժիմը սեզոնային է ու անհավասարաչափ։ Հորդացումներ լինում են ապրիլ-հունիսին և աշնանը։ Գետերի մեծ մասը լեռնային է։ Որոշ գետեր (Դեբեդ, Աղստև, Ազատ և այլն) հովտի տարբեր մասերում հարթավայրային են։ Գետաջրերը հիդրոկարբոնատային են՝ թույլ ու միջին հանքայնացմամբ։ Սևանա լճի ջրի աղիությունը 700-725 մգ/լ է, Մեծամոր գետինը՝ 500-520 մգ/լ։ Գետաջրերի մեջ լուծված նյութերի տարեկան հոսքը 1,3 մլն տ է (0,4 մլն տ՝ Կուրի, 0,9 մլն տ՝ Արաքսի ավազանում), կախութային նյութերինը՝ 2 մլն տ (0,8 մլն տ՝ Կու¬ րի, 1,2 մլն տ՝ Արաքսի ավազանում)։ ՀՀ խոշոր գետն Արաքսն է, որը հոսում է Թուրքիայի (150 կմ) ու Իրանի (40 կմ) սահմաններով։ Արաքսի ավազանի գետերից են Ախուրյանը, Քասաղը, Հրագդանը, Ազատը, Վեդին, Արփան, Որոտանը, Ողջին, Մեղրին, Ծավը, Մալևը, Շվանիձորը և այլն՝ իրենց համակարգերով։ Արաքսի ավազանում տեղական, բայց ուրույն նշանակություն ունեն Սևանա լիճը և նրա մեջ թափվող այլ գե¬ տերն ու գետակները, որոնցից առավել ջրառատ են Արգիճին, Մասրիկը, Գավառագետը, Վարդենիսը։ Կուրի ավազանի գետերից են Դեբեդը (Փամբակ ու Ձորա- գետ կազմարարներով), Աղստևը, Հախումը, Տավուշը, Խնձորուտը, Ոսկեպարը և այլն։ Արաքսը Հայոց մայր գետն է։ Հին կտակարանում հուն. և հռոմ. աղբյուրներում Գեհոն կոչվել է՝ Արախես, Արախիս, պարս-ում, արաբ-ում և թուրք-ում՝ Արագ, Նյախրի-Արազ, Ռազ, Ռոս, վրաց-ում՝ Ռախսի, Արեգի, Արես։ Սկիզբ է առնում Բյուրակն բարձրավանդակի Սրմանց լեռնագագաթի լանջերի (բարձրություն՝ մոտ 2700 մ) աղբյուրներից։ Երկարություն 1072 կմ է (568 կմ՝ սահմանային), ջրհավաք ավազանը՝ 102 հազար կմ2։ Տարեկան միջին ծախսը ՀՀ Արմավիրի մարզում մոտ 82 մ/վ է, Ադրբեջանում (Կարադոնլի)՝ 286 մ/վ, հոսքը՝ մոտ 7 մլրդ մ3։

Ախուրյանը, մինչև Կարախան վտակի միախառնումը, մոտ 70 կմ հոսում է ՀՀ տարածքով, ապա՝ ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Սկիզբ է առնում Արփիի լճի ջրամբարից՝ 2017 մ բարձր-ից։ Երկար․ 186 կմ է, ջրհավաք ավազանը՝ 9700 կմ²։ Տարեկան միջին ծախսը 34,4 մ/վ է (Հայկաձոր գ.), առավելագույնը՝ 529 մ3/վ (28.04.1969), հոսքը՝ 847, 4 մլն մ³։

Հրազդանը կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից։ Երկար 141 մ3 է, ջրհավաք ավազանը՝ 2560 կմ² (առանց Սևանա լճի)։ Սևան-Հրազդան կասկադի կառուցումից (1962) հետո գետի տարեկան միջին ծախսն ակունքում եղել է 44,5 մ³/վ, սակայն Սևանա լճի մակարդակի իջեցումը կանխելու նպատակով այն պակասեցվել է։

Որոտանը կամ Բարգուշատը կազմավորվում է 2 գետակից, որոնք սկիզբ են առնում Սյունիքի բարձրավանդակի արմ. կողմի 2 փոքր՝ 3062 մ բարձր․ լճերից։ Երկար 179 (ՀՀ-ում՝ 119) կմ է, ջրհավաք ավազանը՝ 2525 կմ²։ Տարեկան միջին ծախսը 21,8 մ³/վ է, առավելագույնը՝ 350 մ³/վ (1968), հոսքը՝ 677,3 մլն մ³։

Դեբեդը կազմավորվում է Ձորագետի և Փամբակի միախառնումից։ Փամբակի հետ երկար․ 178 կմ է, ջրհավաք ավազանը՝ 4080 կմ² (ՀՀ-ում՝ համապատասխանաբար՝ 152 կմ և 3790 կմ²)։ Տարեկան միջին ծախսը 35,5 մ³/վ է (Ախթալա ք.), առավելագույնը՝ 760 մ³/վ, հոսքը՝ 1120 մլն մ³։

Լճերը։ ՀՀ և Կովկասի ամենախոշոր լիճը Սևանն է։ Մյուս լճերը՝ Քարի, Լեսինգ, Ամբերդ (Արագած լ-զանգվածում), Ակնա, Զեյնալ, Արնոտ և այլն (Գեղամա լ- շղթայում), Գազան, Կապուտան և այլն (Զանգեզուրի լեռներում), Սև, Ալ և այլն (Սյունիքի բարձրավանդակում) փոքր են և մեծ մասամբ բարձրլեռն. գոտում են, որտեղ բարձր լ-գագաթների (Աժդահակ, Արմաղան և այլն) վրա կան նաև խառնարանային լճեր։ Աշոցքի սարահարթում է Արփի լիճը (1951-ին պատվարվել է և վերածվել Արփի լճի ջրամբարի), Տավուշի մարզում՝ Պարզ լիճը (բարձր․՝ մոտ 1350 մ), Արարատյան գոգավորությունում՝ Մեծամորը։

Սևանը Հայկ․ լ-աշխարհի՝ մեծությամբ 3-րդ լիճն է, աշխարհի քաղցրահամ, բարձրադիր և նավարկելի մեծ լճերից։ Միջլեռն․ գոգավորությունում է՝ շրջապատված Արեգունու, Սևանի, Արլ․ Սևանի, Վարդենիսի լեռնաշղթաներով և Գեղամա լ-վահանով։ Կազմված է Մեծ Սևանից (մինչև մակարդակի արհեստ․ իջեցումը հայելու մակերեսը 1032,4 կմ² էր, խոր.՝ մինչև 58,7 մ) ու Փոքր Սևանից (հայելու մակերեսը՝ 383,6 կմ², խոր.՝ մինչև 98,7 մ), որոնք բաժանվում են Նորատուսի և Արտանիշի հրվանդաններով ու դրանք միացնող ստորջրյա թմբով։ Մինչև Սևան-Հրազդան կասկադի կառուցումը լճի հայելին ծովի մակարդակից բարձր էր 1915,57 մ, մակերեսը՝ 1416 կմ², ջրի ծավալը՝ 58,5 մլրդ մ³։ Լճի երկարություն (Ձկնագետի գետաբերանից մինչև Ծովակ գ) 75 կմ է, միջին լայն.՝ մոտ 19 կմ, առավելագույն լայն.՝ 32 կմ, միջին խոր.՝ 41,3 մ, ջրի թափանցելիությունը՝ 21 մ, ջրհավաք ավազանը՝ 3475 կմ², լճից սկիզբ առնող Հրազդան գետի տարեկան միջին բնական հոսքը (մակերևութային, ստորգետնյա)՝ 60 մլն մ³։ Ջրի պաշարների օգտագործման հետևանքով լճի հայելու մակարդակի բարձրությունը նվազել է մինչև 1896,3 մ, մակերեսը՝ 1236,2 կմ², ջրի ծավալը՝ 32,92 մլրդ մ³ (2005)։ 2001-ին ջրի թափանցելիությունը ձմռանը եղել է 2,5-3,5 մ³, ամռանը՝ 8-8,5 մ։ Լիճը սնում են 28 գետ, 2 խոշոր աղբյուրներ, մթնոլորտային տեղումները և ստորգետնյա ջրերը։

Սելավները։ ՀՀ տարածքի ավելի քան կեսին բնորոշ են սելավները, որոնք առաջանում են գարնանը, ամռանն ու աշնանը, երբ մթնոլորտային տեղումները թափվում են տեղատարափ անձրևների ձևով։ Առավել սելավաբեր են Սևանա լճի արլ. ավազանի, Փամբակ, Դեբեդ, Ողջի ու Մեղրի գետերի ավազանները, Մաստարայի, Գետառի, Ջրվեժի, Չորսելավի, Ողջաբերդի սելավները։

Ճահիճները։ ՀՀ տարածքում ճահիճները շատ չեն. ոչ մեծ արեալներով հանդիպում են Սևանի ավազանում, Լոռու հրաբխային բարձրավանդակում, Վերին Ախուրյանի գոգավորությունում։ Ճահիճների մեծ մասը տիպիկ ճահիճներ չեն, այլ ճահճացած հողեր են, որոնք ամռան 2-րդ կեսին վերածվում են մարգագետինների։

Ջրամբարները։ Գարնան ձնհալի ու անձրևների ջրերը կուտակելու և գետերի հոսքը կարգավորելու նպատակով հանրապետությունում կառուցվել են մի քանի տասնյակ արհեստ․ ջրամբարներ, որտեղ կուտակվում է ավելի քան 1,1 մլն կմ² ոռոգման ջուր։ Առավել խոշոր են Ախուրյանի, Ապարանի, Տոլորսի, Ազատի, Կեչուտի և այլ ջրամբարներ։

ՀՀ ընդերքը հարուստ է արտեզյան անուշահամ ջրերի ավազաններով։