Հայերէնի աշխարհաբար քերականութիւն/Բայի խոնարհումը

ԲԱՅԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

Բայի փոփոխումներն եղանակով, ժամանակով, թւով և դէմքով՝ կոչւում է խոնարհումն։ Մի բայ խոնարհել, նշանակում է ասել այն բոլոր ձևերը, որ կարող է ունենայ բայը։ Բայի ձևերը ցոյց են տալիս՝ դէմք, թիւ, եղանակ, ժամանակ և դերբայ։

Խոնարհման ձևերը իրենց կազմութեան նայելով բաժանւում են երկու տեսակի՝ պարզ ժամանակներ և բաղադրեալ ժամանակներ։

Պարզ ժամանակները կազմւած են միայն մի բայից. օրինակ՝ կարդացի, կարդացիր, կարդաց. գրեմ, գրես, գրէ։

Բաղադրեալ ժամանակները կազմւում են մէկից աւելի բառերից և այդպիսիներն իրարից անջատ են գրւում. օրինակ՝ կարդում եմ, կը կարդամ, պիտե կարդամ, կարդացել եմ, կարդացած եմ և այլն։

Պարզ ժամանակներն են՝

  1. Սահմանական եղանակի անցեալ կատարեալը
  2. Ըղձական եղանակի ապառնի և անցեալ ժամանակները
  3. Հրամայական եղանակը որ ունի միայն մի ձև։
  4. Դերբայները։

Միւս բոլոր եղանակները և ժամանակները բաղադրեալ են։

ՕԺԱՆԴԱԿ ԿԱՄ ԷԱԿԱՆ ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

Եմ և լինել բայերը նախադասութեան մէջ կրկնակի պաշտօն են կատարում. նրանք երբեմն ստորոգեալ են, երբ առարկայի էութիւնն են յայտնում. այդ պատճառով էլ կոչւում են էական բայեր. օրինակ՝ ո՞վ է - Ես եմ, դու ես, նա է, նա կը լինի, նրանք կը լինեն։ Երբեմն էլ էական բայերը ենթական և բայ ստորոգեալը միմեանց կապակցում են, կամ օգնում են միւս բայերը խոնարհելու, ուստի կոչւում են օժանդակ բայեր, այսինքն օգնող բայեր։

Նախքան ընդհանուր բայերի խոնարհման անցնելը անհրաժեշտ է իմանալ օժանդակ բայերի խոնարհումը, որովհետև միւսներից աւելի գործածական են, բացի դրանից միւս բայերի խոնարհման մէջ էլ դեր են կատարում։

ԼԻՆԵԼ ԲԱՅԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ

Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի
լինում եմ լինում ենք լինում էի լինում էինք
գրում ես լինում էք լինում էիր լինում էիք
գրում է լինում են լինում էր լինում էին

ԱՊԱՌՆԻ ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի
լինելու եմ լինելու ենք լինելու էի լինելու էինք
լինելու ես լինելու էք լինելու էիր լինելու էիք
լինելու է լինելու են լինելու էր լինելու էին

ՎԱՂԱԿԱՏԱՐ ՎԱՂԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ

Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի
եղել եմ եղել ենք եղել էի եղել էինք
եղել ես եղել էք եղել էիր եղել էիք
եղել է եղել են եղել էր եղել էին

ՅԱՐԱԿԱՏԱՐ ՅԱՐԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի եղած եմ եղած ենք եղած էի եղած էինք եղած ես եղած էք եղած էիր եղած էիք եղած է եղած են եղած էր եղած էին </poem>

ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

Եզակի Յոգնակի
եղայ եղանք
եղար եղաք
եղաւ եղան

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
(Ունի միայն երկրորդ դէմք)
<poem>
Եզակի Յոգնակի
եղիր եղէք

ԸՂՁԱԿԱՆ (ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ) ԵՂԱՆԱԿ

ԱՊԱՌՆԻ ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի
լինեմ լինենք լինէի լինէինք
լինես լինէք լինէիր լինէիք
լինէ (ի) լինեն լինէր լինէին

ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ԱՊԱՌՆԻ ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի
կը լինեմ կը լինենք կը լինէի կը լինէինք
կը լինես կը լինէք կը լինէիր կը լինէիք
կը լինէ (ի) կը լինեն կը լինէր կը լինէին

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ԱՊԱՌՆԻ ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի
պիտի լինեմ պիտի լինենք պիտի լինէի պիտի լինէինք
պիտի լինես պիտի լինէք պիտի լինէիր պիտի լինէիք
պիտի լինէ (ի) պիտի լինեն պիտի լինէր պիտի լինէին

ԴԵՐԲԱՅՆԵՐ

Անորոշ՝ լինել
Աանկատար՝ լինում, լինելիս
Ապառնի՝ լինելու, լինելիք
Անցեալ՝ եղել, եղած
Ենթակայական՝ լինող, եղող։

ԵԼ, ԱԼ ԵՆԱԼ, ԱՆԱԼ ՎԵՐՋԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՑՈՂ
ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

ԸՆԴԱՀԱՆՈՒՐ ՊԱԿՏԵՐ

Ա. Խոնարհում Բ. Խոնարհում Գ. Խոնարհում Դ. Խոնարհում

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

գրել կարդալ մօտենալ բարկանալ
գրում եմ կարդում եմ մօտենում եմ բարկանում եմ
գրում ես կարդում ես մօտենում ես բարկանում ես
գրում է կարդում է մօտենում է բարկանում է
գրում ենք կարդում ենք մօտենում ենք բարկանում ենք
գրում էք կարդում էք մօտենում էք բարկանում էք
գրում են կարդում են մօտենում են բարկանում են

ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ

գրում էի կարդում էի մօտենում էի բարկանում էի
գրում էիր կարդում էիր մօտենում էիր բարկանում էիր
գրում էր կարդում էր մօտենում էր բարկանում էր
գրում էինք կարդում էինք մօտենում էինք բարկանում էինք
գրում էիք կարդում էիք մօտենում էիք բարկանում էիք
գրում էին կարդում էին մօտենում էին բարկանում էին

ԱՊԱՌՆԻ

գրելու եմ կարդալու եմ մօտենալու եմ բարկանալու եմ
գրելու ես կարդալու ես մօտենալու ես բարկանալու ես
գրելու է կարդալու է մօտենալու է բարկանալու է
գրելու ենք կարդալու ենք մօտենալու ենք բարկանալու ենք
գրելու էք կարդալու էք մօտենալու էք բարկանալու էք
գրելու են կարդալու են մօտենալու են բարկանալու են

ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

գրելու էի կարդալու էի մօտենալու էի բարկանալու էի
գրելու էիր կարդալու էիր մօտենալու էիր բարկանալու էիր
գրելու էր կարդալու էր մօտենալու էր բարկանալու էր
գրելու էինք կարդալու էինք մօտենալու էինք բարկանալու էինք
գրելու էիք կարդալու էիք մօտենալու էիք բարկանալու էիք
գրելու էին կարդալու էին մօտենալու էին բարկանալու էին

ՎԱՂԱԿԱՏԱՐ

գրել եմ կարդացել եմ մօտեցել եմ բարկացել եմ
գրել ես կարդացել ես մօտեցել ես բարկացել ես
գրել է կարդացել է մօտեցել է բարկացել է
գրել ենք կարդացել ենք մօտեցել ենք բարկացել ենք
գրել էք կարդացել էք մօտեցել էք բարկացել էք
գրել են կարդացել են մօտեցել են բարկացել են

ՎԱՂԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ

գրել էի կարդացել էի մօտեցել էի բարկացել էի
գրել էիր կարդացել էիր մօտեցել էիր բարկացել էիր
գրել էին կարդացել էին մօտեցել էին բարկացել էին
գրել էինք կարդացել էինք մօտեցել էինք բարկացել էինք
գրել էիք կարդացել էիք մօտեցել էիք բարկացել էիք
գրել էին կարդացել էին մօտեցել էին բարկացել էին

ՅԱՐԱԿԱՏԱՐ

գրած եմ կարդացած եմ մօտեցած եմ բարկացած եմ
գրած ես կարդացած ես մօտեցած ես բարկացած ես
գրած է կարդացած է մօտեցած է բարկացած է
գրած ենք կարդացած ենք մօտեցած ենք բարկացած ենք
գրած էք կարդացած էք մօտեցած էք բարկացած էք
գրած են կարդացած են մօտեցած են բարկացած են

ՅԱՐԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ

գրած էի գրած էի մօտեցած էի բարկացած էի
գրած էիր գրած էիր մօտեցած էիր բարկացած էիր
գրած էր գրած էր մօտեցած էր բարկացած էր
գրած էինք գրած էինք մօտեցած էինք բարկացած էինք
գրած էիք գրած էիք մօտեցած էիք բարկացած էիք
գրած էին գրած էին մօտեցած էին բարկացած էին

ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

գրեցի կարդացի մօտեցայ բարկացայ
գրեցիր կարդացիր մօտեցար բարկացար
գրեց կարդաց մօտեցաւ բարկացաւ
գրեցինք կարդացինք մօտեցանք բարկացանք
գրեցիք կարդացիք մօտեցաք բարկացաք
գրեցին կարդացին մօտեցան բարկացան

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

գրի՛ր կարդա՛ մօտեցի՛ր բարկացի՛ր
գրեցէ՛ք կարդացէ՛ք մօտեցէ՛ք բարկացէ՛ք

ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի՛ գրիր մի՛ կարդայ մի՛ մօտենայ (ր) մի՛ բարկանայ (ր)
մի՛ գրէք մի՛ կարդաք մի՛ մօտենաք մի՛ բարկանաք

ԸՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ԱՊԱՌՆԻ

գրեմ կարդամ մօտենամ բարկանամ
գրես կարդաս մօտենաս բարկանաս
գրէ կարդայ մօտենայ բարկանայ
գրենք կարդանք մօտենանք բարկանանք
գրէք կարդաք մօտենաք բարկանաք
գրեն կարդան մօտենան բարկանան

ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

գրէի կարդայի մօտենայի բարկանայի
գրէիր կարդայիր մօտենայիր բարկանայիր
գրէր կարդար մօտենար բարկանար
գրէինք կարդայինք մօտենայինք բարկանայինք
գրէիք կարդայիք մօտենայիք բարկանայիք
գրէին կարդային մօտենային բարկանային

ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ԱՊԱՌՆԻ

կը գրեմ կը կարդամ կը մօտենամ կը բարկանամ
կը գրես կը կարդաս կը մօտենաս կը բարկանաս
կը գրէ կը կարդայ կը մօտենայ կը բարկանայ
կը գրենք կը կարդանք կը մօտենանք կը բարկանանք
կը գրէք կը կարդաք կը մօտենաք կը բարկանաք
կը գրեն կը կարդան կը մօտենան կը բարկանան

ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

պիտի գրէի պիտի կարդայի պիտի մօտենայի պիտի բարկանայի
պիտի գրէիր պիտի կարդայիր պիտի մօտենայիր պիտի բարկանայիր
պիտի գրէր պիտի կարդար պիտի մօտենար պիտի բարկանար
պիտի գրէինք պիտի կարդայինք պիտի մօտենայինք պիտի բարկանայինք
պիտի գրէիք պիտի կարդայիք պիտի մօտենայիք պիտի բարկանայիք
պիտի գրէին պիտի կարդային պիտի մօտենային պիտի բարկանային
<poem>

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
ԱՊԱՌՆԻ

<poem>
պիտի գրեմ պիտի կարդամ պիտի մօտենամ պիտի բարկանամ
պիտի գրես պիտի կարդաս պիտի մօտենալ պիտի բարկանաս
պիտի գրէ պիտի կարդայ պիտի մօտենայ պիտի բարկանայ
պիտի գրենք պիտի կարդանք պիտի մօտենանք պիտի բարկանանք
պիտի գրէք պիտի կարդաք պիտի մօտենաք պիտի բարկանաք
պիտե գրեն պիտի կարդան պիտի մօտենան պիտի բարկանան

ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

պիտի գրէի պիտի կարդայի պիտի մօտենայի պիտի բարկանայի
պիտի գրէիր պիտի կարդայիր պիտի մօտենայիր պիտի բարկանայիր
պիտի գրէր պիտի կարդար պիտի մօտենար պիտի բարկանար
պիտի գրէինք պիտի կարդայինք պիտի մօտենայինք պիտի բարկանայինք
պիտի գրէիք պիտի կարդայիք պիտի մօտենայիք պիտի բարկանայիք
պիտի գրէին պիտի կարդային պիտի մօտենային պիտի բարկանային

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՁԵՒԵՐԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Ոչ, չը, մի՝ բառերը դրւելով բայի վրայ՝ բացի ցոյց տւած դրական եղելութիւնը բացասում են, այսինքն հերքում, մերժում են. օրինակ՝

Դրական Բացասական
ասաց չասաց
ասում է ոչ ասում է
խօսում է ոչ խոսում է
գնացէ՛ք մի՛ գնաք

Ոչ առանձին գործածութեամբ կարող է դրւել բոլոր ձևերի վրայ. մի դրւում է միայն հրամայականի վրայ, իսկ չը՝ մնացած ձևերի վրայ։

Բացասականի համար առանձին կազմութիւն ունեն միայն հրաամայական և ենթադրական եղանակները։

Հրամայական եղանակի բացասականը, որ կոչւում է արգելական, կազմւում է մի՛ մակբայով։ Վերջաւորութիւններն են՝ եզակի 2-րդ դէմքի համար ր, իսկ յոգնակի 2-րդ դէմքի համար ք։ Երկու վերջաւորութիւններն ևս դրւում են լծորդի վրայ։ Ե լծորդը եզակիում սովորաբար դառնում է ի. իսկ ի լծորդը կարող է ե-ի փոխւել. օրինակ՝

մի՛ կարդար-մի՛ կարդաք
մի՛ գրիր (գրեր)- մի՛ գրէք
մի՛ խօսիր (խօսէր)-մի՛ խօսէք

Եզակի ր վերջաւորութիւնը սովորաբար փոխւում է լ տառի, որ և խօսակցական լեզւի մէջ յաճախ դուրս է ընկնում։ Ե լծորդը այս դէպքում միշտ ի լծորդի է փոխւում ինչպէս՝

մի՛ կարդալ-մի՛ կարդա(յ) մի՛ գրիլ-մի՛ գրի։

Ենթադրական եզակի բացասականը կազմւում է եմ օժանդակով և անորոշ դերբայով։ Բացասական չ մակբայը դրւում է եմ բայի վրայ, որ սովորաբար դերբայից առաջ է ընկնում։ Եզակի 3-րդ դէմքը միշտ չի ձևն ունի։ Դերբայի ե լծորդը միշտ փոխւում է ի ձայնաւորի. օրինակ՝

Ապառնի Ապառնի-անցեալ
չեմ գնալ չեմ գրիլ չէի գնալ չէի գրիլ
չես գնալ չես գրիլ չէիր գնալ չէիր գրիլ
չի գնալ չի գրիլ չէր գնալ չէր գրիլ
չենք գնալ չենք գրիլ չէինք գնալ չէինք գրիլ
չէք գնալ չէք գրիլ չէիք գնալ չէիք գրիլ
չեն գնալ չեն գրիլ չէին գնալ չէին գրիլ

Անորոշ դերբայի լ վերջաւորութիւնը խօսակցական երբեմն և գրական լեզւի մէջ յաճախ դուրս է ընկնում. օրինակ՝

չեմ գրի չեմ գնայ

Բաղադրեալ ժամանակների մէջ չը բացասականը գրւում է եմ օժանկակի վրայ, որ սովորաբար դերբայից առաջ է լինում. օրինակ՝ չեմ ասում, չես ասում, չէի ասում, չեմ ասել, չեմ ասելու և այլն։ Ասած չեմ լինում, ասած չեն լինում և այլն։

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ

Ներկայ Անկատ.-անց Ապառնի Ապառնի-անց.
չեմ գրում չէի գրում չեմ գրելու չէի գրելու
չես գրում չէիր գրում չես գրելու չէիր գրելու
չի գրում չէր գրում չիր գրելու չէր գրելու
չենք գրում չէինք գրում չենք գրելու չէինք գրելու
չէք գրում չէիք գրում չէք գրելու չէիք գրելու
չեն գրում չէին գրում չեն գրելու չէին գրելու

Վաղակատար վաղ.-անց. Յարակատար Յար.-անց Անց.-Կատ.

չեմ գրել չէի գրել չեմ գրած չէի գրած չգրեցի
չես գրել չէիր գրել չես գրած չէիր գրած չգրեցիր
չի գրել չէր գրել չի գրած չէր գրած չգրեց
չենք գրել չէինք գրել չենք գրած չէինք գրած չգրեցինք
չէք գրել չէիք գրել չէք գրած չէիք գրած չգրեցիք
չեն գրել չէին գրել չեն գրած չէին գրած չգրեցին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԿԱՄ ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի՛ գրիր (գրեր) կարդա՛ մի՛ մօտեցիր մի՛ բարկացիր
մի/գրէք մի՛ կարդացէք մի՛ մօտեցէք մի՛ բարկացէք

ԸՂՁԱԿԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ

Ապառնի Ապառ.-անց. Ապառնի Ապառնի-անց.
չգրեմ չգրէի չեմ գրիլ (գրի) չէի գրիլ
չգրես չգրէիր չել գրիլ չէիր գրիլ
չգրէ չգրէր չի գրիլ չէր գրիլ
չգրենք չգրէինք չեն գրիլ չէինք գրիլ
չգրէք չգրէիք չէք գրիլ չէիք գրիլ
չգրեն չգրէին չեն գրիլ չէին գրիլ

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ապառնի Ապառնի անցեալ
չպիտի գրեմ չպիտի գրէի
չպիտի գրես չպիտի գրէի‎
չպիտի գրի (է) չպիտի գրէր
չպիտի գրենք չպիտի գրէինք
չպիտի գրէք չպիտի գրէիք
չպիտի գրեն չպիտի գրէին

Հարկադրական եղանակն ունի և այս ձևը՝ պիտի չգրեմ, պիտի չգրես, պիտի չգրէ, պիտի չգրենք և այլն։

Խոնարհել բացասական ձևով հետևեալ բայերը – նկարել, բերել, հիանալ, մոռանալ, յիշել, մնալ, խնդալ։

ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐ

Անկանոն կոչւում են այն բայերը, որոնք համապատասխան խոնարհման ձևերից որևէ տեղում որևէ ձևով շեղւում են։

Շեղումը կատարւում է մեծ մասամբ հրամայական եղանակում և սահմանա-կան եղանակի անցեալ կատարեալ ժամանակում։ Անկանոն բայերի վաղակատար և յարկատար դերբայները, երբեմն նաև ենթակայական դերբայը, նոյնպէս շեղւում են կանոնաւոր ձևերից։

Տալ, գալ, լալ բայերի սահմանական ներկան և անցեալ անկատարը նոյն-պէս կազմւում են անկանոն, քանի որ դրանց անկատար դերբայը, ում վեր-ւորութեան փոխարէն ունի իս վերջաւորութիւն՝ տալիս, գալիս, լալիս։

ՄԻ ՔԱՆԻ ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

ՏԱԼ

ԴԵՐԱՅՆԵՐ. ամորոշ՝ տալ, անկատար՝ տալիս, ապառնի՝ տալու, վաղակա-տար՝ տւել, յարակատար՝ տւած, ենթակայական՝ տւող

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. ներկայ՝ տալիս եմ, տալիս ես, տալիս է, տալիս ենք, տալիս էք, տալիս են։

Անցեալ անկատար՝ տալիս էի, տալիս էիր, տալիս էր, տալիս էինք, տալիս էիք, տալիս էին։

Վաղակատար՝ տւել եմ, տւել ես, տւել է, տւել ենք, տւել էք, տւել են։

Վաղակատար անցեալ՝ տւել էի, տւել էիր, տւել էր, տւել էինք, տւել էիք, տւել էին։

Յարակատար՝ տւած եմ, տւած ես, տւած է, տւած ենք, տւած էր, տւած են։

Յարակատար անցեալ՝ տւած էի, տւած էիր, տւած էր, տւած էինք, տւած էիք, տւած էին։

Անցեալ կատարեալ՝ տւեցի, տւեցիր, տւեց, տւեցին, տւեցիք, տւեցին։

Հրամայական եղանակ՝ տո՜ւր – տւէ՛ք, մի՛ տուր – մի՛ տւէք (մի՛ տաք հնացած ձևն է)։

Մնացած բոլոր եղանակներն ու ժամանակները կանոնաւոր են։

Կրաւորական կերպ՝ տրւել, տրւում, տրւելու, տրւած, տրւեցի, տրւի՛ր և այլն։

ԳԱԼ

ԴԵՐԲԱՅՆԵՐ. – անորոշ՝ գալ, անկատար՝ գալիս, ապառնի՝ գալու, վաղակատար՝ եկել, յարակատար՝ եկած, ենթակայական՝ եկող։

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. – ներկայ՝ գալիս եմ, գալիս ես, գալիս է, գալիս ենք, գալիս էք, գալիս են։

Անցեալ անկատար՝ գալիս էի, գալիս էիր, գալիս էր, գալիս էինք, գալիս էիք, գալիս էին։

Վաղակատար՝ եկել եմ, եկել ես, եկել է, եկել ենք, եկել էք, եկել են

Վաղ. անց.՝ եկել էի, եկել էիր, եկել էր, եկել էինք, եկել էիք, եկել էին։

Յարակատար՝ եկած եմ, եկած ես, եկած է, եկած ենք, եկած էք, եկած են։

Յար. անց.՝ եկած էի, եկած էիր, եկած էր, եկած էինք, եկած էիք, եկած էին։

Անց. կատ.՝ եկայ, եկար, եկաւ, եկանք, եկաք, եկան։

Հրամ. եղանակ՝ ե՛կ (նաև արի՛), եկէ՛ք, մի՛ գար, մի՛ գաք։

Միւս եղանակներն ու ժամանակները կանոնաւոր են։

ԼԱԼ

ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոոշ՝ լալ, անկատար՝ լալիս, ապառնի՝ լալու, վաղակա-տար՝ լացել, յարակատար՝ լացած, ենթակայական՝ լացող։

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. – Ներկայ՝ լալիս եմ, լալիս ես, լալիս է, լալիս ենք, լալիս էք, լալիս են։

Անց. անկ.՝ լալիս էի, լալիս էիր և այլն։

Վաղակատար՝ լացել եմ, լացել ես և այլն

Վաղ. անց.՝ լացել էի, լացել էիր և այլն։

Յարակատար՝ լացած եմ, լացած ես և այլն։

Յար. անց.՝ լացած էի, լացած էիր և այլն։

Անց. կատարեալ՝ լացի, լացիր, լացեց, լացինք, լացիք, լացին (նաև՝ լացեցի, լացեցիր, լացեց, լացեցինք, լացեցիք, լացեցին)։

Հրամ. եղանակ՝ լա՛ց, լացէ՛ք, մի՛ լաց – մի՛ լացէք (նաև՝ մի՛ լար)։

Միւս եղանակներն ու ժամանակները կանոնաւոր են։

Լալ բայը խոնարհւում է նաև լինել բայի օժանդակութեամբ, օրինակ՝

Լաց եմ լինում, լաց ես լինում և այլն։

Լաց ես լինելու, լացե ես եղած, լաց եղար, լաց եղիր, լաց լինեմ, լաց կը լինեմ, լաց պիտի լինեմ։ Ապա՝ լաց չեմ լինում, լաց չեմ եղել, լաց մի՛ լինիր, լաց չեմ լինի և այլն։

ԼԻՆԵԼ

ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ լինել, անկատար՝ լինում, ապառնի՝ լինելու, վաղա-կատար՝ եղել, յարակատար՝ եղած, ենթակայական՝ եղող, կամ լինող։

ՍԱՀՄ. – Ներկայ, անցեալ, անկատար, ապառնի, ապառնի անցեալ ժամա-նակները կանոնաւոր են։

Վաղակատար՝ եղել եմ, եղել ես և այլն։

Վաղ. անց.՝ եղել էի, եղել էիր և այլն։

Յարակատար՝ եղած եմ, եղած ես, և այլն։

Յար. անց.՝ եղած էի, եղած էիր և այլն

Անց. կատարեալ՝ եղայ, եղար, եղաւ, եղանք, եղաք, եղան։

Հրամ. եղանակ՝ եղի՛ր – եղէ՛ք։

Մի՛ լինիր – մի՛ լինիք։

ԸՂՁԱԿԱՆ. – Ապառնի՝ լինեմ, լինես, լինի, լինենք, լինէք, լինեն։

Ապառ. անց. լինէի, լինէիր, լինէր, լինէինք, լինէիք, լինէին։

Միւս եղանակներըն ըղձականի նման կանոնաւոր են։

ՈՒՏԵԼ

ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ ուտել, անկատար՝ ուտում, ապառնի՝ ուտելու, վաղակատար՝ կերել, յարակատար՝ կերծ, ենթակայական՝ ուտող։

ՍԱՀՄ. – Ներկայ, անց. անկատար, ապառնի, ապառնի անց. ժամանակները կանոնաւոր են։

Վաղակատար՝ կերել եմ, կերել ես և այլն։

Վաղ. անց.՝ կերել էի, կերել էիր և այլն։

Յարակատար՝ կերած եմ, կերած ես և այլն։

Յար. անց. կերծ էի, կերած էիր և այլն.

Անց. Կատարել՝ կերայ, կերար, կերաւ, կերանք, կերաք, կերան։

Հրամայական՝ կե՛ր – կերէք (մի՛ կեր – մի՛կերէք).

մի՛ ուտիր – մի՛ ուտէք

Միւս եղանակները կանոնաւոր են։

Կրաւորական կերպ՝ կերւել (նաև՛ ուտւել)։

ԱՆԵԼ

ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ անել, անկատար՝ անում, ապառնի՝ անելու, վաղակատար՝ արել, յարակատար՝ արած, ենթակայական՝ անող։

ՍԱՀՄ. – Վաղակատար՝ արել եմ, արել ես և այլն։

Վաղ. անց.՝ արել էի, արել էիր և այլն։

Յարակատար՝ արած եմ, արած ես և այլն։

Յար. անց.՝ արած էի, արած էիր և այլն.

Անց. կատարեալ՝ արի, արիր, արաւ (նաև՝ արեց), արինք, արիք, արին (նաև կանոնաւոր՝ արեցի, արեցիր, արեցիր և այլն։

Հրամայական՝ արա՛ - արէք, մի՛ անիր, մի՛ արէք։

Կրաւորական կերպ՝ արւել։

ԴՆԵԼ

ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ դնել, անկատար՝ դնում, ապառնի՝ դնելու, վաղակատար՝ դրել, յարակատար՝ դրած, ենթակայական՝ դնող (դրող)։

ՍԱՀՄ. – Վաղակատար՝ դրել եմ, դրել ես և այլն։

Վաղ. անց.՝ դրել էի, դրել էիր և այլն։

Յարակատար՝ դրած եմ, դրած ես և այլն։

Յար. անց.՝ դրած էի, դգրած էիր և այլն.

Անց. կատարեալ՝ դրեցի, դրեցիր, դրեց, դրեցինք, դրեցիք, դրեցին, (նաև դրի, դրիր , դրաւ կամ դրեց, դրինք, դրիք, դրին)։

Հրամայական՝ դի՛ր - դրէ՛ք մի՛ դնիր-մի՛ դնէք։

Միւս ձևերը կանոնաւոր են։

Կրաւորական կերպ՝ դրւել.

ՏԱՆԵԼ

ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ տանել, անկատար՝ տանում, ապառնի՝ տանելու, վաղակատար՝ տարել, յարակատար՝ տարած, ենթակայական՝ տանող։

ՍԱՀՄ. – Վաղակատար՝ տարել եմ, տարել ես և այլն։

Վաղ. անց.՝ տարել էի, տարել էիր և այլն։

Յարակատար՝ տարած եմ, տարած ես և այլն։

Յար. անց.՝ տարած էի, տարած էիր և այլն.

Անց. կատարեալ՝ տաայ, տարար, տարաւ, տարանք, տարաք, տարան։

Հրամայական՝ տա՛ր – տարէ՛ք, մի՛ տանիր – մի՛ տանէք։

Միւս ձևերը կանոնաւոր են։

Կրաւորական կերպ՝ տարւել։