Հայերէնի աշխարհաբար քերականութիւն/Շարահիւսութիւն

ՇԱՐԱՀԻՒՍՈՒԹԻՒՆ

Շարահիւսութիւնը քերականութեան այն մասն է, որ սովորեցնում է, թէ ինչպիսի՞ մասերից է և ինչպէ՞ս է կազմւում խօսքը կամ նախադասութիւնը։

Խօսքերի տեսակները.- Խօսքերը լինում են՝ համառօտ և ընդարձակ։

Համառօտ խօսքերը կազմւած են միմիայն ենթակայից և բայ-ստորոգեալից. օր.՝ Տիգրանը գնաց, աշակերտը նստեց, հիւանդն առողջացաւ։

Ընդարձակ խօսքերը բացի ենթակայից ու բայ-ստորոգեալից՝ ունեն նաև լրացումներ, օր.՝ աշակերտը գնաց տուն, լեռները ծածկւեցին ձիւնով, անտառի հաստ ծառերը կտրեցին։

Խօսքերը լինում են նաև՝ դրական և բացասական. դրական խօսքերով մի բան ասւում, դրւում է ենթակայի վրայ. օր.՝ բարի է Աստւած, աղմկարար է գետը։

Բացասական խօսքերով հերքւում, ժխտւում է, որ ենթական, այս ու այն յատկանիշը չունի. օր.՝ ձին սև չէ, ոչխարը կաթնատու չէ։

Երբ վերև յիշւած դրական և բացասական նախադասութիւններով խօսողը մի բան ասում, յայտնում է կամ հրամայում, այդպիսի նախադասութիւնները կոչւում են հաստատական. օր.՝ նա՛, իմ որդի, աշխարհս անցի՛ր, պանծալի անուն մեծի դու ստացի՛ր։ Ու գնաց որդին, նա է՛լ յետ չեկաւ։

Հարցական կոչւում են վերև յիշւած դրական և բացասական խօսքերը, որոնցով խօսողն ուրիշից իմանալ է ուզում ա՛յն ինչ որ ինքը չգիտէ. օր.՝ Աշխատասէ՞ր է աշակերտը–այո՛, աշակերտն աշխատասէր է։ Թթւա՞ծ է գինին, –- ո՛չ, գինին թթւած չէ՛։

Ամէն հարցական նախադասութիւն պահանջում է և պատասխան։

ՊԱՐԶ ԵՒ ԲԱՐԴ ԽՕՍՔԵՐ

Պարզ խօսքեր կոչւում են այն խօսքերը, որոնք մի ամբողջացած, լրացած միտք են արտայայտում. նրանք մէկ առանձնացած խօսք են կամ նախադա-սութիւն. օր.՝ Անտառն սկսեց կանաչել։ Հօտերը գնացին դէպի սարերը։ Աշակերտութիւնը վերադարձաւ տուն։

Բարդ խօսքեր կոչւում են այն խօսքերը, որոնք կազմւած են մէկից աւելի խօսքերից. ուրիշ խօսքով մի քանի պարզ խօսքեր միանալով՝ կազմում են բարդ խօսքեր. օր.՝ իւղացիներն ամէն ջանք գործադրում էին, որ առատ բերք ստանան։ Աշակերտութիւնն օր ու գիշեր աշխատում էր, որ յաջողէր։ Սար ու ձոր գլուխները բարձրացնում էին, որ փոքր ինչ շունչ առնէին։

ԱՆՈՐՈՇ ԵՆԹԱԿԱՅՈՎ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՆԵՐ Այս ձևի նախադասութիւնները սխալմամբ կոչւում են՝ անդէմ կամ անեն-թակայ նախադասութիւններ։ Որևէ նախադասութիւն անդէմ կամ անենթակայ լինել չի կարող. այդ նախադասութիւններն և՛ դէմք ունեն և՛ ենթակայ, միայն նրանց ենթական անորոշ է. օր.՝ սաստկացաւ, մռայլւեց, յուզւեց. այս նախադասութիւներն և՛ դէմք ունեն, և՛ ենթակայ (նա՛ մռայլւեց, նա՛ սաստ-կացաւ, նա՛ յուզւեց), միայն թէ նրանց ենթականերն անորոշ են, երրորդ դէմքով արտայայտւած ենթականեր են։

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹԻՒՆ

Բարդ խօսքերի մէջ նախադասութիւններն իրար հետ կապակցւում են կամ համադասաբար, կամ ստորադասաբար։

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹԻՒՆ Երբ իրար կապակցւած խօսքերից մէկը դառնում է լրացում մի ուրիշ խօսքի՝ լրացում դարձող խօսքը կոչւում է ստորադաս, կամ երկրորդական խօսք. իսկ այն խօսքը, որի լրացումն է դառնում երկրորդական խօսքը, կոչւում է գերադաս կամ գլխաւոր խօսք. օր.՝ մի՛ մոռանար, որ դու աշակերտ ես. գիտցի՛ր, որ ամէն յանցանք իր պատիժն ունի. աշխատի՛ր, որ յաջողես։ Այս օրինակների մէջ մի մոռանա՛ր, գիտցի՛ր, աշխատի՛ր խօսքերը գերադաս կամ գլխաւոր խօսքեր են, իսկ որ դու աշակերտ ես, որ ամէն յանցանք իր պատիժն ունի, որ յաջողես նախադասութիւնները ստորադաս կամ երկրորդական նախադասութիւններ են, որովհետև իբրև լրացումներ պարզում են գլխաւոր նախադասութիւնների միտքը։

Ստորադասական նախադասութիւնները գլխաւոր նախադասութիւնների հետ միանում են ստորադասական շաղկապներով։

ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹԻՒՆ Երբ բարդ խօսքերի մէջ նախադասութիւնները միմեանց նկատմամբ համազօր են, անկախ են, այսինքն՝ մէկը միւսի լրացում չեն դառնում, դրանք կոչւում են համադաս նախադասութիւններ. օր.՝ Քամին քիչ-քիչ դադարեց։ Փայլակն սկսեց շողալ մերթ ընդ մերթ և որոտը լսւում էր երկնքում աւելի խուլ։ Աշակերտները գնացին զբօսանքի և լաւ զւարճացան։ Որսորդները երկար թափառելուց յոգնեցին և շտապով տուն վերադարձան։

Համադասական նախադասութիւնները գլխաւոր նախադասութիւնների հետ միանում են ստորադասական շաղկապներով։

ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԽՕՍՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Երկրորդական խօսքերը լինևմ են՝ առաջադաս, միջադաս և վերջադաս։

Առաջադաս երկրորդական խօսքերը դրւում են գլխաւոր խօսքերի առաջ, օր.՝ Ով որ փքանայ, նա շուտ չքանայ։ Ով որ աշխատի, նա կուտի։ Ով որ կարդայ, նա մարդ ա։ Այս ստորադասական կապակցութիւնների մէջ՝ ով որ փքանայ, ով որ աշխատի, որ որ կարդայ երկրորդական լրացուցիչ նախադա-սութիւններ են և դրւում են՝ նա շուտ չքանայ, նա կուտի, նա մարդ ա, գլխաւոր նախադասութիւններից առաջ։ Առաջադաս երկրորդական նախա-դասութիւնները գլխաւոր նախադասութիւններից բաժանւում են բութով կամ ստորակէտով։

Միջադաս երկրորդական խօսքն ընկնում է գլխաւոր նախադասութեան մէջ. օր.՝ Աշակերտը, որ գնացել էր դպրոց, վերադարձաւ տուն։ իւղացին որ դաշտում հունձ էր անում, տուն եկաւ։ Հայրս, որ գիշերն անհանգիստ էր, քնեց։

Ստորադասական այս կապակցութեան մէջ՝ որ գնացել էր դպրոց, դաշտում հունձ էր անում, որ գիշերն անհանգիստ էր միջադաս երկրորդական նախա-դասութիւններ են, ընկած՝ աշակերտը վերադարձաւ, գիւղացին տուն եկաւ, հայրս քնեց, գլխաւոր նախադասութիւնների մ՝էջ։ Միջադաս նախադասու-թիւններն երկու կողմից առնւում են ստորակէտների մէջ։

Վերջապէս երկրորդական նախադասութիւնները դրւում են գլխաւոր նախադասութիւննե-րից յետոյ. օր.՝ Թող այդ քեզ համար լինի խրատ, որ էլ չցանես մանր կտաւհատ։ Միշտ աշխատի՛ր, որ յաջողես։ Կարդա՛, որ մարդ դառնաս։ նա՛, որ հասնես։

Այս ստորադասական կապակցութիւնների մ՝էջ՝ որ էլ չցանես մանր կտաւ-հատ, որ յաջողես, որ մարդ դառնաս, որ հասնես, երկրորդական վերջադաս լրացուցիչ նախադասութիւններ են, որոնք դրւում են թող այս քեզ համար լինի խրատ, միշտ աշխատի՛ր, կարդա՛, գնա՛, գլխաւոր նախադասութիւն-ներից յետոյ։ Վերջապէս երկրորդական նախադասութիւնները գլխաւորից բաժանւում են ստորակէտով։

Պարզ անկախ խօսքի անդամները, բացի բայ-ստորոգեալից, կարող են արտայայտւել երկրորդական լրացուցիչ խօսքերով։ Ուրեմն այս երկրորդա-ան լրացուցիչ խօսքերը նոյն դերն են կատարում, ինչ որ լրացումները պարզ խօսքի մէջ և նայած թէ պարզ խօսքի ո՞ր անդամի պաշտօնն են կատարում, լինում են՝ ներկայ լրացուցիչ խօսք. օր. դէմքիցդ երևում է, որ զայրացած ես. խօսակցութիւնիցդ երևում է որ տրամադիր չես. հաշիւներիցդ երևում է որ վնասւել ես. երկրորդական ենթակայ լրացուցիչ նախադասութիւններ են, որոնք լրացնում են՝ դէմքիցդ երևում է, խօսակցութիւնիցդ երևում է, հաշիւներիցդ երևում է գլխաւոր նախադասութիւնների միտքը և բոլոր այդ լրացուցիչ նախադասութիւնները պատասխանում են ենթակայի ինչ հարցու-մին։ Ինչ է երևում – որ տրամադիր չես, որ վնասւել ես, և այլն։

ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ Երկրորդական լրացուցիչ նախադասութիւնները նոյն պաշտօնն են կատարում, ինչ որ համառօտ կամ ընդարձակ նախադասութիւնների մէջ՝ լրացուցիչները։ Եւ նայած թէ այդ երկրորդական լրացուցիչ նախադասութիւնները գլխաւոր նախադասութիան ո՞ր անդամին են փոխարինում, լինում են՝

Ա) Ենթակայ երկրորդական լրացուցիչ նախադասութիւն Օր.՝ դէմքիցդ երևում է, որ զարյացած ես. ինչ կորել էր, այն գտնւեց. ինձ նա է դուր գալիս, ով աշ-խատասէր է։ Այս երեք բարդ նախադասութիւնների մէջ՝ որ զայրացած ես, ինչ կորել էր, ով աշխատասէր է, երկրորդական ենթակայ լրացուցիչ նախա-դասութիւններ են, որովհետև փոխարինում են գլխաւոր նախադասութիւն-ների ենթականերին։

Բ) Սեռի խնդիր երկրորդական լրացուցիչ նախադասութիւն Սեռի խնդիր երկրորդական լրացուցիչ նախադասութիւնները դրւում են գլխաւոր նախադասութեան սեռի կամ ուղիղ խնդրի տեղ և կատարում են նոյն պաշտօնը, ինչ որ սեռի կամ ուղիղ խնդիրները նախադասութեան մէջ. օր.՝

  1. Ես գիտեմ, որ ձին ընտանի կենդանի է.
  2. Բոլորն իմացան, որ Իսահակեանը բանաստեղծ է.
  3. Պատմիր, ինչ որ սովորել ես.

Որ ձին ընտանի կենդանի է, որ Իսահակեանը բանաստեղծ է, ինչ որ սովո-րել ես, երկրորդական սեռի խնդիր, կամ ուղիղ խնդիր լրացուցիչ նախադա-սութիւններ են՝ որովհետև եթէ այդ երկրորդական խնդիր նախադասութիւն-ները վեր ածենք սովորական սեռի խնդիրների՝ կստանանք՝

  1. ես գիտեմ ձիու կենդանի լինելը.
  2. բոլորն իմացան Իսահակեանի բանաստեղծ լինելը,
  3. Պատմիր սովորածդ. բոլոր ընգծւած մասերը սեռի խնդիր լրացուցիչներ են։

Գ) Պարագայական երկրորդական լրացուցիչ նախադասութիւն Պարագայական երկրորդական լրացուցիչ նախադասութիւնները կատա-րում են նոյն պաշտօնը, ինչ որ պարագայական լրացումները պարզ խօսքի մէջ և լինում են հինգ տեսակ՝
ա. Տեղի պարագայական լրացուցիչ խօսքեր. օր.՝ գնա՛, ուր հրաւիրում է քեզ քո պարտքը. այս բարդ նախադասութեան մէջ՝ ուր հրաւիրում է քեզ քո պարտքը, երկրորդական տեղի պարագայական լրացուցիչ նախադասութիւն է։
բ. Հենց որ անձրևը դադարի, գործի կանցնենք. այս բարդ նախադասու-թեան մէջ՝ Հենց որ անձրևը դադարի ժամանակ ցոյց տւող պարագայական երկրորդական լրացուցիչ նախադասութիւն է։
գ. Հա՛յր, գթա՛ որդուդ, ինչպէս գթած նրան իր մայրը։ Ինչպէս գթած նրան իր մայրը, այս բարդ նախադասութեան մէջ՝ պարագայական որպիսութիւնը ցոյց տւող երկրորդական լրացուցիչնախադասութիւն է։
դ. Պաջճառի պարագայական լրացուցիչ նախադասութիւն
Ուսուցիչը բացակայում էր, որովհետև քաղաքում չէր։ Որովհետև քաղաքում չէր-ը պարագայական պատճառը ցոյց տւող երկրորդական լրացուցիչ նախադասութիւն է։
ե. Նպատակի պարագայական երկրորդական լրացուցիչ նախադասութիւն
Ես գնացի այգի, որ ծաղիկներ հաւաքեմ. որ ծաղիկներ հաւաքեմ նախադա-սութիւնը այս բարդ նախադասութեան մէջ՝ նպատակի պարագայական երկրորդական լրացուցիչ նախա-դասութիւն է։
զ. Բրութեան խնդիր երկրորդական լրացուցիչ նախադասութիւն
Բնութեան խնդիր երկրորդական լրացուցիչ նախադասութիւնները նոյն դերն ու պաշտօնն են կատարում՝ ինչ որ բնութեան լրացուցիչները նախա-դասութեան մէջ։
Օրինակ՝ Որ ես նեղութիւն եմ քաշում, այդ նրանից ծագեց, որ ես առաջ ուրիշներին նեղութիւն եմ տւել։ Այս բարդ նախադասութիւնը կարելի է վերածել հետևեալ մէկ նախադասութեան՝ նեղութիւն քաշելս այլոց նեղութիւն տալուցս ծագեց. այլոց նեղութիւն տալուցս–-բնութեան խնդիր լրացուցիչ է, որ առաջին բարդ նախադասութեան մէջ արտայայտւած է՝ որ ես առաջ ուրիշներին նեղութիւն եմ տւել, երկրորդական լրացուցիչ նախա-դասութեամբ։
Հիմիկւան իմ լաց ու սուգը նրանից ծագեց, որ ես առաջ խնդացել եմ, որ ես առաջ խնդացել եմ, բնութեան խնդիր երկրորդական լրացուցիչ նախադա-սութիւն է։
է. Լրացման լրացուցիչ երկրորդական նախադասութիւն

  1. Որոշիչ երկրորդական լրացուցիչ նախադասութիւն, որ նոյն պաշտօնն է կատարում, ինչ որ որոշիչները նախադասութեան մէջ։ Օրինակ՝ Ձիս, որ կորել էր, գտայ։ Ընկերս որ հիւանդ էր, առողջացաւ։ Որ կորել էր. որ հիւանդ էր. Երկրորդական նախադասութեան որոշիչ նախադասութիւններն են։
  2. Յատկացուցիչ երկրորդական լրացուցիչ նախադասութիւն, որ կատարում է նոյն պաշտօնը. ինչ որ յատկացուցիչները նախադասութեան մէջ։ Օրինակ՝ Այս դարձեալ նրա ձայնն է, որ երէկ երգում էր։ Այժմ նրա հերթն է, ում կանչեցին։ Որ երէկ երգում էր. ում կանչեցին, երկրորդական նախադասու-թիւնները յատկացուցիչ նախադասութիւններ են։
  3. Բացայայտիչ երկրորդական նախադասսութիւն. օրինակ՝ Մեզ օգնում են մեր ընկերները, որոնք մեր սիրելիներն են։ իւղացիք դիմեցին իրենց ղեկավարին, որ նրանց մեծագոյն բարեկամն է։ Որոնք մեր սիրելիներն են, որ նրանց մեծագոյն բարեկամն է նախադասութիւնները