Հայերէնի աշխարհաբար քերականութիւն/Երկբարբառներ
Երբ երկու ձայնաւոր, կամ մի ձայնաւոր ու մի բաղաձայն այնպէս են ձուլւում իրար, որ նոր հնչիւն են առաջ բերում, կոչւում են երկբարբառ կամ երկհնչիւն։ Մեր լեզւի երկբարբառներն են՝ այ, ոյ, իւ, եա, եօ։
Ոյ երկբարբառը երկու արտասանութիւն ունի, բաղաձայնից առաջ կարդացւում է որպէս ույ. ինչպէս՝ յոյս, բոյս, թոյն և այլն, իսկ ձայնաւորից առաջ որպէս՝ օյ, օրինակ՝ նոյեմբեր, գոյական և այլն։
Գրել բառեր, որոնց մէջ լինեն այ, իւ, եա, եօ, ոյ երկբարբառներ, իւրաքանչիւրից երեք օրինակ։