Հայերէնի աշխարհաբար քերականութիւն/Տառերի տեսակները և ձևերը

ՏԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՒ ՁԵՒԵՐԸ

Տառերը գրւում են երկու տեսակ՝ գլխագիր կամ մեծատառ և փոքրատառ։ Բոլոր տառերն էլ իրենց մեծատառ ձևն ունեն, որ մի քիչ տարբեր է գրւում փոքրատառից։ Գլխատառով գրում ենք`

  1. Վերնագրի առաջին տառը
  2. Նոր տողից սկսելիս
  3. Ոտանաւորների տողերի առաջին տառը
  4. Վերջակէտից յետոյ եկող բառի առաջին տառը
  5. Աշխարհագրական անունների (քաղաքի, գաւառի, գետի, ծովի, լեռան և այլն) առաջին տառը։
  6. Անունների ու ազգանունների առաջին տառը։

Գրել՝ ա. Դասարանի աշակերտ-ուհիների անուն-ազգանունները

բ. Հինգ քաղաքի, երեք գետի, երկու ծովի և երեք լճի անուններ։