Ժամանակակից հայ աղջկա ալբոմը Հայկական կրիտիկա

Ալեքսանդր Ծատուրյան

Օրիորդ X-ին


Հայկական կրիտիկա


«Գիրքն ստացանք… Էջ չորս հարյուր,
Գինն է աժան, տիպն է մաքուր,
Փլանի գըրած, փստանի տըպած,
Փլան քաղաքումն է լույս տեսած.
Խոստանում ենք ա՛յլ ժամանակ
Խոսել երկա՜ր և ընդարձա՜կ…»։

*

Եվ անցնում են շաբաթ, ամիս,
Տարիք գընում, տարիք գալիս.
Իսկ կրիտիկան՝ տե՛ր իր խոսքին՝
Գիրքն է քըննում… Էշի՛ զատկին…