Պոետն հավանեց մի քընքուշ էակ, Նըրան անվանեց երկնային հրեշտակ. Եվ մի օր ասաց հավնած աղջըկան. «Ի՞նչ գրեմ ալբոմումդ — վառ սիրույս նըշան»։ — «Գըրի՛ր,— կույսն ասաց,— միամի՛տ պոետ, Որ քո հրեշտակը կըկապվի քո հետ, Թե որ թողնելով դու մուսա, Պառնաս, Բորսայում ոսկու մե՜ծ երգիչ դառնաս…»։ [1901]