Բաժակներ առնունք, եղբա՛րք,
Լիք լիք բաժակներ գինով,
Կարմիր ու ճերմակ գինին
Մեզ լինի անուշ համով։
5
Բերներիս տանենք անվախ,
Չէ՛ դա խառնած կամ խարդախ,
Նեկտար է և ո՛չ գինի,
Խըմե՛նք, մեզ անուշ լինի,
Արաքսա ջըրով ցողած,
10
Հայոց արևով հասած,
Հայոց աղջիկ է քաղել,
Քընքույշ ձեռներով քամել։
Այս բերքն է հայոց երկրին,
Հայաստան տընկած Նոյեն,
15
Անմահ երկնային գինին
Նա խմեց, երբ իջավ Սարեն։
Այս անուշ գինին խմողը
Սրտեն թո՛ղ հանե ոխը.
Ամենքս էլ ասենք՝ «ամեն»,
20
Որ շատ տա մեզի ամ Էն։