Թե սիրում իս թամաշա,
Պըտիս տեհնի քաղքումը՝
Ի՛նչ ին անում համաշա
Մարդիկ իրանց բաղչումը։
5
Ծալապատիկ ծառի տակ
Միր լոթիքն ին նըստոտել,
Տըկճուրնիրն ու խելադեք,
Իրանց բոլոր մոտ արել։
Մին մինի կենաց ին խմում
10
Մեռելոց ու կենդանյաց,
Մին մինի բողազն ին խրում
Շամփուրներով խորոված։
Հազար-փեշեն լի գինով
Կըլկըլացնում, խըմում ին,
15
Տիկը բռնած պինդ ձեռով,
Իսկի ասիս՝ թողնո՞ւմ ին։
Քալալ գըլուխ զուռնաչին,
Հառալո է որ փըչում,
Տիմպլիպիտոն լըսողին
20
Ղուղն ու ականջն է տանում։
Միր պատվելի քաղքըցուն,
Աչքը ճակտին է թըռել,
Դամաղին կըպել լիզուն —
Է՛լ չի ուզում նա լըռել։
25
Քաղքըցու գոզալ քալին
Մարդիցը հետ չի մընում,
Ձեռին առած մինծ կովզին,
Զոռ է տալի կախեթուն։
Դըրմբացնում է դահիրան
30
Իրա փափուկ մատնիրով,
Պար է գալի լեզգինկան
Աղունակի վուտնիրով։
Էստի՝ Կիկոն «Զուլոյին»
Քընաթաթախ զըռում է,
35
Էնտի՝ Վանոն ձալոյին
«Էրթի քալին» մըռում է:
Էս ին անում համաշա
Մարդիկ իրանց բաղչումը.
Թե սիրում իս թամաշա՝
40
Պըտիս իլի քաղքումը։