ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐ


Ես սովոր եմ
մանկությունից՝
գնալ մորս ձայնի վրա,
մորս ձայնով վերադառնալ,
ինչքան էլ որ հեռու գնամ։

Մորս ձայնը՝
սուրբ մեղեդի,
տաճարվել եմ։
Դա քո՛ ձայնն է,
ձայնն է իմ տան,
ժողովրդի...
Չկանչես էլ՝
որ շավիղով քայլեմ, մեկ է,
դեպի քեզ եմ նորից գալու,
որովհետեւ ես չեմ գնում,
իմ արյունն է
ընթացքի հետ ինձ միշտ տանում...