***

Լուսե մի հայացք
Իր արեգական մաքուր շողերով,
Գույն ու փայլերով՝ օրերից առած,
        կանչում է անվերջ,
Ու լույսը իմ մեջ վարար է պահում։

Լուսե մի հայացք
Սրտիս խորքերում նվագ է դարձել,
Որ եկող-անցնող, հաճախ էլ չանցնող
        ամպերի հետ ես
Անհաշտ մնամ միշտ, մնամ անաղարտ։

Լուսե մի հայացք
Հետեւում է ինձ
Եվ ինձ սաստում է, երբ իմ աչքերում
         թախիծ է տեսնում.
Հսկում է ասես իմ մաքրությունը...

Լուսե մի հայացք՝ պատուհանն իմ տան։