Հայտարարություն
Հեղափոխության այսպես ասած՝ մեծ առաջնորդ Վ.Ի. Լենինի եւ նրա աննկուն զինակիցների նախկին ԽՍՀՄ (այժմ՝ ԱՊՀ) տարածքում թափուր մնացած արձանների կամ մահարձանների պատվանդանները զբաղեցնելու համար հայտարարվում է հատուկ մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել բոլորը, ընդհուպ մինչեւ մտավորականության ներկայացուցիչները։
Պայմանը. առաջադրել այնպիսի թեկնածուներ (այս հարցում գրողները պնդաճակատ են), որոնք այլեւս պիտի չիջնեն իրենց վստահված պատվանդաններից, քանի որ ժողովրդի այդ նպատակների համար տարիների ընթացքում ծախսած շինանյութերի գումարը, ըստ վիճակագրական ստույգ տվյալների, ահռելի է եւ նրանով, կարելի կլիներ կառուցել Լենինգրադի պես հիսուն (50) հզոր քաղաք։
Սպասում ենք առաջարկությունների։