Հանգիստ իմ


Դու իմ Հանգիստ, Հավատ և Հույս,
       Ծով անսահման բարության,
Դո՛ւ, դո՛ւ դարձյալ սառը հոգուս
       Կյանք ես ցողում հարության։

5 Ցողա՛, աղբյուր կենդանության,
       Ցողա՛ առատ հոսանքով.
Եվ իմ ժամերը դառնության
       Թո՛ղ խորտակվեն քո շնորհով։

Ե՛կ պոետի անկեղծ աշխույժ,
       10 Եվ ապագա օրերին
Ես կավանդեմ անուն անույշ
       Կապուտաչյա Գեղեցկին.

Այն գեղեցկի, որին այնքան
       Դափնիպսակ հյուսերին,
15 Եվ պատանիք ախտաբորսոս
       «Պարտեզ փակված» կոչեցին։

Որի աչերն շողշողում են,
       Որպես աստղերն երկնքում.
Հայացքի մեջ աստվածեղեն
       20 Բոլոր դրախտն է ցոլանում։

Մե՛ծ են երկինք, մե՛ծ է աշխարհ,
Բայց սիրտս մեծ է նոցանից,
Եվ առավել իմ սերս պայծառ՝
       Այն լուսավո՛ր աստղերից։

25 Շատ գանձեր կանք շատ և ակներ
       Օվկիանյան հատակում.
Շատ զգացմունք կան, շատ խորհուրդներ
       Սիրո՜վ վառվածի սրտում։

1864