ՀԱՆԴԻՊՈՒՄ


Աչքերս վառվող սիրո գույն ունեն.
Երբ գալիս են ինձ խոհերն օրորում,
Կոպերս դանդա՜ղ, դանդաղ իջնում են
Եվ... հանդիպում եմ քեզ իմ աչքերում:
Լույսեր եմ փնջում ես քո աչքերից,
Հողաբույր բույրեր, խորհուրդ ու հավատ,
Բայց երբ լքում են քո աչքերը ինձ,
Մի երգ եմ դառնում ասես անավարտ,
Թախծի սեւերում ես մոլորվում եմ
Ու ծարավում են շուրթերս... կյանքի:
Կյանքիս գաղտնիքը քո աչքերում է,
Ե՞րբ պիտի այնտեղ հանդիպենք, անգին...