Ժպիտդ ասես արեւագալի Թարգմանություն է Շուրթերիդ վրա - Արեւոտվում եմ։ Օրս բացվում է թռչելու պատրաստ Գարունքվա հավքի Թեւերի նման - Առավոտվում եմ։ Երկինքն, ասում են, իր խորքը չափող Թեւերինն է լոկ, Արեւը վկա՝ Ես հավատում եմ։