Հասկը լցվել է: Ծանր է հասկը:
Եվ բարակ-երկար ցողունը մի օր
Թեքվել, ճկվել է:
Հասկին ի՜նչ ասեմ:
Նրա մոտ կանգնած խոտերը վայրի
Մի հպարտությամբ
Մնում են անթեք:
Նրանց ի՜նչ ասեմ:
Չգիտեմ, թե ինչ, բայց ինչ-որ մի բան
Կարծես ասում եմ
Եվ շարունակում գնալ իմ ճամփան՝
Ճամփով այն հասկի: