Եվ մոլորել է առվակը իրեն

***

Եվ մոլորել է առվակը իրեն,
Իրեն մոռացել խոտ ու ծաղկի մեջ.
Ինքնաբաշխում է։
Իսկ ամպոտ օրվա մռայլությունը
Հիմա այնքան էլ սարսափելի չէ։
        Ծարավ ծաղկունքի
        Հոգսը չլիներ՝
Առվակը տատիս նվեր տանեի -
Որպես սարերից գտած մանկություն։