ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԴԱՍ


Շիվը ձգվեց,
Մեծ տառ դարձավ,
Օրհնանքի պես
Մի անուշ ձայն
Նրան հասավ.
-Դեհ, սովորիր
Ոչ մի քամուց
Էլ չճկվել,
Համառ մնալ,
Մնալ ամուր,
Էլ չթեքվել...
Մայր անտառը
Այսպես կրկին
Հավերժության
Դաս էր տալիս
Իր բալիկին՝
Բացած գիրքը
Պայծառ հոգու...
Չէ՞ որ ինքը
Նրանով է
Վաղը կանգուն։