Սիրում է ծառը Ու երգում նրան, Չէ որ բույն ունի ճյուղերին ծառի, Եվ հավքի երգը՝ օրհնանքի նման, Ամենուր ասես փռում է բարին։ Բույնը՝ Շողքով է հյուսված արեւի, Այստեղ է հավքի Օրը ջերմանում։ Ու ծաղկող ծառի, Հողի, Աշխարհի Սերը բնի մեջ ձագեր է հանում։