Հարություն
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 154,
ծ. ― էջ 590

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ


Քրիստոս հարյավ... երկինք գնաց,
Երկրում թողեց պատվերներ.
Բայց պատվերը գրքում մնաց,
Եվ աշխարհքը հեծում է դեռ։

5 Դեռ կուրացած ժանգ արծաթից՝
Մատնություններ են անում,
Եվ փախչելով արդար դատից՝
Միշտ ձեռքերն են լվանում։

Ապտակում են դեռ ծաղրելով
10 Անմեղության ճակատին,
Եվ հարության օր տոնելով՝
Խաչ են հանում ճշմարտին։

Ո՜հ, կարճամիտ անզգամներ,
Դրանք այսօր կըմեռնեն,
15 Բայց վաղը ձեր փոշու վրա
Նոր փառքերով կըհառնեն։

1896