Հեռո՜ւ, հեռու կըթըռցընեմ

Հեռո՜ւ, հեռու կըթըռցընեմ
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 268
ծ. ― էջ 602

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

* * *


Հեռո՜ւ, հեռու կըթըռցընեմ
Քեզ իմ երգի թևերին,
Սքանչելի մի տեղ գիտեմ
Ես Գանգեսի ափերին։

5 Պարտեզն այնտեղ ծաղկում է ճոխ
Լուսնի խաղաղ լույսի տակ,
Իրենց քըրոջն ըսպասում են
Լոտոսները ըսպիտակ։

Մանուշակներն աստղերի դեմ
10 Աչք են անում ու խընդում,
Իրար հակված թոթովում են
Վարդերն անուշ հեքիաթում։

Վիթերն երկչոտ ցատքըտում են,
Խըրանած պըշնում երարու.
15 Գանգեսը լա՜յն, հանդիսավոր,
Հոսում հանդարտ ու հեռու։

Այնտեղ պիտի անհոգ պառկենք
Արմավենու ըստվերում,
Սեր վայելենք, սուզվե՜նք, ապրե՜նք
20 Երազների աշխարհում։