Հոգնած օրվա հոգնած մեջքին

***

Հոգնած օրվա հոգնած մեջքին
Արեւն ասես մանուկ է մի.
Եվ ճիպոտն է շարժվում կամին,
Հոգնած օրվա հոգնած մեջքին։
Այս ի՞նչ հուշ էր ծեգը-ծեգին
Բերեց, մայր իմ, կալի քամին.
Հոգնած օրվա հոգնած մեջքին
Արեւն ասես մանուկ է մի։