Ես չգիտեմ՝ քեզ ո՞նց ներել

***

Ես չգիտեմ՝ քեզ ո՞նց ներել,
Ո՞նց չներել - ես չգիտեմ.
Մեղքի մեջ էլ՝ ես քեզ հետ եմ,
Ես չգիտեմ՝ քեզ ո՞նց ներել։
Ինձ կներես, քեզ կներեմ,
Ես՝ ինձ, դու՝ քեզ, չենք ների մենք.
Ես չգիտեմ քեզ ո՞նց ներել,
Ո՞նց չներել - ես չգիտեմ։